Լելե Թեփեի ավանտյուրան կազմակերպվեց մի «լայվի» համար և արժեցավ 700-ից ավելի երեխայի կյանք․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց քարոզարշավի, ինքը փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր այն հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմին հաջորդած օրերին, ԱԽ նիստի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար և կան ձայնագրություններ իր ասածը հաստատող, Զոհրաբյանն ասաց. «Իրեն քարոզարշավի ժամանակ հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, և մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, և պետք է պատերազմը կանգնեցնել, ինչու չեք կանգնացնել: Իրեն թվաց, թե ինքը կանխեց բոլոր խնդրահարույց հարցերը: Բայց ինքը երեկվա իր հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ:

Քիչ անց ես իմ էջում կհրապարակեմ «Ազատություն» ռադիոկայանի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ լրագրողի ճշգրտող հարցին, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերին ձեզ ասել է , որ մենք պարտվելու ենք, որ մեր վիճակը վատ է, Նիկոլ Փաշինյանն իր պատասխաններով, ըստ էության, չի հերքում, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն արել է: Ավելին, ինքը հաստատում է, որ նման հայտարարություն արվել է, շարունակելով, որ այո, բայց այդ հայտարարությունից հետո իրավիճակից հետո եղան այլ զարգացումներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան ապացույցներ, այդ թվում ձայնագրություններ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչ ձայնագրություն էլ հրապարակվի, լինելու է մոնտաժված կամ չի լինելու: Այստեղ ևս Նիկոլի համար իրավիճակը փակուղային է, որովհետև եթե Օնիկ Գասպարյանը 1,5 ամիս առաջ արել է նման հայտարարություն և հենց այդ ժամանակ նրա նկատմամբ քրգործ չի հարուցվել կեղծիք, սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, այստեղ գալիս է տրամաբանական հարց՝ պարոն Փաշինյան, եթե ըստ ձեզ Օնիկ Գասպարյանը ստել է և ԱԽ նիստում նման հայտարարություն չի արել, ապա ինչո՞ւ դուք լռեցիք և Օնիկ Գասպարյանը չենթարկվեց քրեական պատասխանատվության»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը երեկ հայարարեց նաև, որ ավելի վաղ չի խոսել Օնիկ Գասպարյանի հայտարարության մասին, որ ցույց չտա, թե «որքան վախկոտ են» հայ գեներալները, Նաիրա Զոհաբյանն արձագանքեց. «Եթե Փաշինյանն իմացել է, որ 44 օր մեր գեներալները վախկոտ, դասալիք ու դավաճան են, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճաության ողջ պատասխանատվությունը, քանի որ ինքն է եղել երկրի գերագույն գլխավոր հրամանատարը…։

Դե թող տա այն անբարո գեներալի անունը, որ կազմակերպել է «Լելե-Թեփե» PR շոուն՝ ընդամենը մի «լայվի» համար:  Պետք է ասվի այն հրամանատարի անունը, որը կազմակերպել է «Լելե Թեփե ավանտյուրան», որի նպատակն ընդամենը մեկ ստատուս գրելն էր՝ նախկինները տվեցին, ես վերադարձրի։ Քանի հարյուր երեխա զոհվեց: Ուրեմն՝ այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի և ենթարկվի քրեական պատասխանտվության»:

Ըստ Զոհրաբյանի տեղեկությունների՝ այդ օպերացիան Մովսես Հակոբյանը չի համակարգել: Բայց պատգամավորը մեկ այլ գեներալի անմեղության կանխավարկածն էլ չխախտեց:

Մանրամասները՝ տեսանյութում: