Սերժ Սարգսյանի եղբորորդին կրկին ճաղերի հետևում է․ նա մեղադրանքն ընդունել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը` նույն ինքը՝ ֆրանկլին Գոնսալեսը, այսօր Վճռաբեկ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվեց՝ շուրջ հինգ ամիս ազատության մեջ մնալուց հետո։

Սարգսյանը կալանքից 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 19-ին։ Վերաքննիչ դատարանի այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր, և այսօր արդեն Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման բեկանեց Վերաքննիչի որոշումը, և ամբաստանյալը նորից կալանավորվեց։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ և 2019-ի դեկտեմբերին արտահանձնվել Հայաստանին։

Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը իր գործով դատական նիստին հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է և պաշտպանները միջնորդեցին նիստերն անցկացնել արագացված կարգով։

Նիստերը արագացված ընթացք չստացան, քանի որ գործով տուժողը դեմ էր։ Նա դատական նիստի ավարտից հետո Factor.am-ին ասել էր, թե Սարգսյանը իրեն առևանգել է, մինչդեռ այդ մասով մեղադրանք չկա։ Սարգսյանի պաշտպանական թիմից դեռևս չեն հստակեցնում, թե ինչ մարտավարությամբ են շարժվելու և որն է լինելու իրենց հաջորդ քայլը։

Հավելենք, որ Նարեկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 22-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան