Հայհոյանքը տուգանելու նախագիծը նախորդ ռեպրեսիվ նախաձեռնությունների շարունակությունն է․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կարևոր է, որ այս ամենը չօգտագործվի ընդդեմ ազատ խոսքի և ԶԼՄ-ների գործունեության, մինչդեռ այս նախաձեռնության տրամաբանությունը ցույց է տալիս, որ օրինագիծն այլ ուղղությամբ է գնալու. այս մասին այսօր՝ «Հրապարակային հայհոյանքի, անպարկեշտ վիրավորանքի համար կսահմանվի տուգանք. դատախազության նոր նախաձեռնությունը» թեմայով քննարկմանը նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Ինձ մոտ մտահոգություն է առաջացնում այն, որ հայհոյանքից բացի, նշվում է նաև «վիրավորանք» բառը։ Այստեղ հարց է առաջացնում՝ ո՞նց են տարբերելու հայհոյանքը վիրավորանքից և արդյոք հայհոյանքն, իր էությամբ, վիրավորանք չէ։ Ավելի քան համոզված եմ, որ եթե Երևանի կենտրոնում որևէ մեկը հայհոյանք է հնչեցնում, ապա այդ պարագայում իրավապահները որոշակի գործիքակազմ ունեն, որ այդ արարքը իրավական դաշտում գնահատեն։ Հենց այստեղից էլ, կարծում եմ, տրամաբանությունը բերում է նրան, որ առաջին հերթին դա ուղղված է ԶԼՄ-ներում և այլ հրապարակային հարթակներում վիրավորանքի համար պատիժ սահմանելուն։ Ըստ իս՝ այս օրենքի նախագիծը տրամաբանական շարունակությունն է այն մի շարք ռեպրեսիվ նախաձեռնությունների, որոնցով իսկապես սահմանափակվում է լրագրողների, ԶԼՄ-ների գործունեությունը»,- նշեց Աշոտ Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան