Ռուս խաղաղապահները խոչընդոտում են օտարերկրյա լրագրողների մուտքը ԼՂ․ «Լրագրողներ առանց սահմանների»-ի հայտարարությունը

Լուրեր

14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում Ռուսաստանին, որի խաղաղապահները վերահսկում են Լեռնային Ղարաբաղ մուտքը նախորդ տարրի աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո, դադարեցնել օտարերկրյա լրագրողների մուտքի մերժումը։ Կազմակերպությունը նաև կոչ է անում ՄԱԿ-ին ու Եվրոպայի խորհրդին ապահովել տեղեկատվության իրավունքի հարգումը։

«Լրագրողներ առանց սահմանների» հայտարարության մեջ ասվում է, որ պատերազմից հետո լրագրողական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացվել է։ Մասնավորապես, փետրվարին ամենաքիչը 10 օտարերկյա լրագրողի մուտքի թույլտվություն են մերժել ռուս խաղաղապահները, որոնք վերահսկում են, այսպես կոչված, Լաչինի միջանցքը։

Նրանց թվում է ֆրանսիացի լուսանկարիչ Քրիստոֆեր Պետիտ-Թեսսոնը, որը կազմակերպությանն ասել է․
«Հունվարին ես հասցրի մի քանի օր անցկացնել, որից հետո կաննոները փոխվեցին»։

Enquête Exclusive-ի լրագրող Վենսան Պրադոն էլ մի քանի անգամ ռուսական կողմից մուտքի թույլտվության մերժում է ստացել։ Նմանատիպ մերժումներ՝ առանց որևէ պատճառի, ստացել են նաև կանադացի լրագրող Նիլ Հաուերը, որն աշխատում է CNN-ի ու The Guardian-ի համար, բրիտանացի լրագրող Մարկ Սթրաթոնը, որն իր անհաջող փորձի մասին պատմել է BBC-ի եթերում։ Լուսանկարիչ Քիրան Ռիդլին էլ այցելելու թույլտվություն ստացել է, սակայն ապրիլի 4-ին ռուսական անցակետում նրան հետ են դարձրել։

France 24 հեռուստաընկերության լրագրողներ Ջոնաթան Ուոլշն ու Մոհամեդ Ֆարհաթը այն եզակիների թվում են եղել, որոնց հաջողվել է մուտք գործել մարտի սկզբին, սակայն ոչ առանց դժվարությունների, տեղում առկա կապերի շնորհիվ։

«Ավելի շատ օտարերկրյա լրագրողներ ռուս զինվորների կողմից համակարգված մերժում են ստանում այդ տարածք մուտք գործելու»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Ժաննա Կավելյեն։ Նա նշել է, որ խոչընդոտման համար օբյեկտիվ հիմքեր չկան, և որ լրագրողները սպառնալիք չեն ներկայացնում տարածքի անվտանգության համար։

«Առանց միջազգային լրատվամիջոցների Լեռնային Ղարաբաղը կարող է վերածվել լուրերի ու տեղեկատվության «սև խոռոչի»։ Մենք կոչ ենք անում ռուսական իշխանություններին թույլատրել լրագրողներին՝ անկախ նրանց ազգությունից, մուտք գործել։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին ապահովել տեղեկատվության ազատության իրավունքը, որն առավել կարևոր է կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում»,- ասել է Կավելյեն։

Կազմակերպության հայտարարության մեջ նաև նշվում է, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման հայտարարությունը լրագրողների մուտքի մասին հատուկ դրույթ չունի։ Հավատարմագրումը տրամադրվում է ԼՂ-ի՝ չճանաչված Արցախի Հանրապետության հյուպատոսության կամ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից, բայց ռուս խաղաղապահներն են, որ թույլատրում կամ արգելում են օտարազգի քաղաքացիների մուտքը, որոնց ծանուցում են իրենց այցի նախօրեին։ Հայերն ու ռուսները կարող են այցելել իրենց անձնագրերով։

Կազմակերպությունը նաև հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք մուտքը արգելված է նաև ադրբեջանական կողմից, որը ղեկավարում է ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնավորապես, France 24 ու Arte հեռուստաընկերությունները այնտեղ ուղարկել են իրեց նկարահանող խմբերին, որոնք, սակայն, չեն կարողացել ազատորեն հաղորդումներ անել, քանի որ գտնվել են վերահսկողության տակ։

 

Էմմա Չոբանյան