Սամվել Բաբայանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Մի խումբ մտավորական մարդիկ, որոնք մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, հրավիրել են ինձ որպես ռազմական մասնագետ, կցվել եմ այդ թիմին, տեսնենք մոտ ժամանակներս ինչ կլինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Կարող է մեկի համար հայտնի են, մյուսի համար անհայտ, բայց ինձ թվում է, որ շատ գրագետ թիմ է: Ես ընդգրկված եմ այդ 7-հոգանոց խորհրդի կազմում:

Ոչ մեկի հետ չենք համագործակցում, ոչ մեկի հետ կոալիցիա չենք կազմում, գնում ենք մեր ճանապարհով: Կմտնենք խորհրդարան, կտեսնենք՝ ինչ ուժեր են մտել խորհրդարան, նոր կասենք՝ ում հետ ենք համագործակցում: Եթե չգիտես, թե ով է մտնելու պառլամենտ, հիմա ասես՝ ես համագործկցելու եմ էս մեկի կամ մյուսի հետ, լուրջ չի»,- նշեց Բաբայանը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փորձում է համոզել Արցախում լինել այլընտրանք նխագահ Արայիկ Հարությունյանին, Սամվել Բաբայանն ասաց. «Եթե մտածում եք, որ որեւէ մեկն ինձ կարող է համոզել, ուրեմն պրոբլեմ ունեք: Ես որևէ անգամ որևէ մեկի պոչը չեմ եղել, չեմ կարող լինել: Ինձ ոչ մեկը չի համոզել, նման խոսակցություն ոչ մեկը չի տարել: Որևէ մեկը մեզ որևէ բան չի ասում, չի էլ կարող ասել: Մենք մեր դիրքորոշումն ունենք, երկրին պետք է այսօր պրոֆեսիոնալ բանակ: Պետք է 18 տարեկան երիտասարդը մեկ տարի ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն: Մենք պետք է հզոր բանակ ունենանք, որովհետև 5 տարի հետո պրոբլեմ ենք ունենալու: 5 տարի հետո Ռուսաստանն այնտեղից դուրս է գալու, 5 տարի հետո մենք չգիտենք Թուրքիայի դերը, մյուսների դերը: Այլևս դրոշ տնկելով հարց չի լուծվելու: Մենք պետք է  ունենաք պրոֆեսիոնալ բանակ, որ Հայաստանը պաշտպանված լինի»: