Գյումրիի թիվ 25 դպրոցի ուսուցիչը դատական հայց է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Շիրակի մարզպետի որոշման դեմ

Լուրեր

07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
Բոլորը

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գյումրիի թիվ 25 դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը ապրիլի 6-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշման դեմ։ Հայցվորի պահանջն է վերացնել 2021թ-ի փետրվարի 3-ի որոշումը, որով Գյումրիի այս դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Գյումրի թիվ 25 դպրոցի տնօրենի ընտրությունն ու նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց՝ զուգակցվելով բազմաթիվ բողոքներով ու դպրոցում դասապրոցեսի խաթարմամբ։ Իրինա Բաղդասարյանի՝ դպրոցի տնօրեն նշանակվելուց հետո ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները բողոքի ակցիաներ, գործադուլ ու դասադուլ էին կազմակերպել՝ դեմ լինելով տնօրենի պաշտոնում Բաղդասարյանի ընտրությանը ու այն համարել հովանավորչություն։

Նշենք, որ Սեպտեմբերի 15-ին տեղի էր ունեցել դպրոցի տնօրենի ընտրությունը, որին մասնակցել էր 7 թեկնածու։ Ընտրությանն էլ դպրոցի խորհրդի 8 անդամից ներկայացել էին 6-ը։ Արդյունքում՝ Գյումրիի թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը ստացել էր 2 կողմ, իսկ նույն դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը՝ 4 կողմ ձայն։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ՝ 5 ձայն չէր ստացել, ընտրությունը կատարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա մարզպետին առաջարկել էր Բաղդասարյանի թեկնածությունը, ինչը էլ հարուցել էր ծնողների ու ուսուցչական կազմի դժգոհությունը։

Էմմա Չոբանյան