Մահացության ցուցանիշը բարձր է, մահճակալները երբեմն չեն հերիքում. Հայաստանը՝ COVID-ի երրորդ ալիքի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
Բոլորը

Ապրիլի սկզբից մինչ օրս Հայաստանում քովիդի 7.400-ից ավելի նոր դեպք և 164 մահ է գրանցվել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանն այժմ հերթական ալիքի շրջանում է․ «Իհարկե, ուրախ ենք, որ դեպքերի թռիչքաձև աճ չունենք, բայց օրական այն դրական արդյունքները, որ ունենք, միանշանակ մտահոգիչ են, և ասեմ, որ, պայմանավորված մի շարք հանգամանքներով, ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների համամասնությունը բավականին մեծ է այս ալիքի ընթացքում։  Այս պահին 2500-ից մի փոքր ավել հոսպիտալացված պացիենտ ունենք։ 600-ից ավել է ծանր ու  ծայրահեղ ծանր պացիենտների թիվը, որը բավականին մեծ է և շատ մտահոգիչ»։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի համոզմամբ՝ այժմ երկրում կորոնավիրուսային իրավիճակը ծանր է։ Ըստ նրա՝ ներկա՝ երրորդ ալիքի ժամանակ, մահաբերությունը մոտավորապես 30%-ով ավելի բարձր է, քան առաջին ալիքի ժամանակ էր։

Դեռ նախորդ շաբաթ նախարարությունից մտահոգություն էին հայտնել, որ հանրապետության մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, ու եթե ևս 7000 դեպք գրանցվի, այն ամբողջությամբ կսպառվի։ Առողջապահության նախարարն ասում է․ վերջին շրջանում եղել են պահեր, երբ մահճակալային ֆոնդը չի բավականացրել։

«Հընթացս բավականին արագ կերպով ավելացրինք մահճակալային ֆոնդը և ծավալեցինք նոր բժշկական կենտրոններ, նոր բաժանմունքներ, և 20-ից ավելի ԲԿ այժմ սպասարկում է քովիդ պացիենտներին։  Այս ընթացքում էլ, իհարկե, լինում են օրեր, որ պետք է մի փոքր սպասել հերթի մեջ՝ մինչև կարողանանք հոսպիտալացնել»,- ասում է Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահական գերատեսչությունում համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկն այսօր պատվաստանյութն են դիտարկում։ Եվ չնայած Դեղերի եվրոպական գործակալությունն ու մի շարք երկրներ ահազանգում են AstraZeneca պատվաստանյութի և թրոմբի առաջացման միջև կապի մասին, Հայաստանը շարունակում է այն կիրառել։

«Անկախ գրանցված կողմնակի ազդեցություններին՝ փոքրաթիվ քանակով, միանշանակ AstraZeneca-ի օգտագործումն արդարացված է և այն կանխում է ծանր ու ծայրահեղ ծանր ընթացնքերը՝ 100%-ով»,- վստահեցնում է առողջապահության նախարարը։

Իմունաբան Սևան Իրիցյանի կարծիքով՝ AstraZeneca-ի վերաբերյալ Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությունը դեռ չի նշանակում, որ ապացուցված է թրոմբի և պատվաստանյութի միջև ուղիղ կապը, քանի որ հետագայում կարող են փոփոխություններ լինել։ Մասնագետը, որը Sputnik V-ով է պատվաստվել, ասում է՝ թե՛ եվրոպական AstraZeneca-ն, թե՛ ռուսական Sputnik V-ն նույն մեխանիզմով են ստեղծված։

«Վերցնում ենք ադենովիրուսը (խմբ․ ԴՆԹ պարունակող վիրուսների ընտանիք) դրա մեջ ներդնում այն սպիտակուցի գենը, որի հանդեպ ուզում ենք հակամարմիններ ստանալ: Կոպիտ ասած՝ մարդուն վարակում ենք այդ վիրուսով, որին ի պատասխան կորոնավիրուսի այս սպիտակուցի հանդեպ հակամարմիններ են առաջացնում»,- ասում է իմունաբանը։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կարծիքով էլ՝ համավարակի հաղթահարման լավագույն ճանապարհը բնակչության զանգվածային պատվաստումն է։

«Բացառված չէ, որ պատվաստումից հետո կարող են լինել առանձին բռնկումներ, բայց դա հնարավորություն կտա խուսափել համավարակից։ Այսօրվա դրությամբ՝ արդեն յոթից ավել պատվաստանյութ աշխարհում կիրառվում է,  և դա հնարավորություն է տվել արդեն 726 միլիոն դեղաչափ ներարկել մարդկանց։ Ներարկման արագությունը հասել է օրական 17 միլիոնի»,- ասում է Մելիք-Նուբարյանը։

Հանրային առողջության մասնագետը գտնում է, որ այնքան էլ ճիշտ չէ քննարկել, թե որ պատվաստանյութն է լավը, որը՝ ոչ։

«Նման դիսկուրսն, ընդհանուր առմամբ, խաթարում է բնակչության շրջանում վստահությունը դեպի պատվաստման ողջ գործընթաց։  Ամբողջությամբ անվտանգ որևէ դեղ գոյություն չունի, և, բնական է, գոյություն չունի նաև նման պատվաստանյութ։ Ցանկացած պատվաստանյութից կարող  առաջանալ քիչ հավանական, բայց ինչ-որ կողմնակի ազդեցություն»։

Իմունաբանի Սևան Իրիցյանի կարծիքով՝ ներկա իրավիճակում ցանկացած պատվաստանյութի ձեռքբերում արդեն իսկ մեծ հաջողություն է, քանի որ ամբողջ աշխարհում պատվաստանյութերի որս է։ Մասնագետը հավելում է՝ նույնիսկ պատվաստվելուց հետո կարևոր է շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին։

Իսկ ի՞նչ անել եթե բնակչության զգոնությունն այդպես էլ չի բարձրանում․ հանրային տրանսպորտը գերբեռնված է, մարդիկ՝ առանց դիմակի ու սոցիալական հեռավորության։ Առողջապահության նախարարը կարծում է, որ չնայած դեպքերի աճին, վերջին շաբաթներին դիմակ կրելու կարգապահությունը բարձրացել է․

«Ճիշտ է, դրսում քիչ են մարդիկ, որ ճիշտ կերպով կրում են դիմակը, բայց հատկապես փակ տարածքներում ներկայումս շատ ավելի լավ են պահպանվում կանոնները։ Միանշանակ, դա այն չէ, ինչ մենք ակնկալում ենք, բայց նկատելի են փոփոխությունները»։

Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ ընդգծում է՝ քանի դեռ պատվաստումների իրականացման հստակ ժամանակացույց չկա, սահմանափակումներն իմաստ չունեն։ Առողջապահության նախարարն, այդուհանդերձ, հույս է հայտնում, որ առաջիկա օրերին մասնագիտական խումբը կամփոփի պատվաստումների քաղաքականությունը, ինչից հետո վերջնական կորոշեն՝ ում և ինչ գործընթացով են պատվաստելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան