ԱԱԾ-ի գործելակերպը չի համապատասխանում ժողովրդավարական պետության վարքագծին․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը դեռ վաղուց պետք է փոխվեր, սակայն կարևոր է, որ փոփոխություններրի նախագիծը մասնակցային գործընթացով իրականացվի։ Այս մասին «ԱԱԾ-ն առաջարկում է փոխել պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը. ի՞նչ նպատակով» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Դա չի վերաբերում միայն ԱԱԾ-ին, ավելին, իրենց ձևակերպմամբ՝ «գաղտնի տեղեկություն» ասվածը միայն ԱԱԾ-ին չի կարող վերաբերել, որովհետև դա, Կառավարության որոշմամբ, վերաբերում է բոլոր գերատեսչություններին, և ամեն գերատեսչություն ինքն է պատասխանատու, ըստ գործող իրավական կարգավորումների, իր բնագավառում վերաբերող տեղեկությունների մատչելիության սահմանափակումները սահմանելու համար։ Հայտնի էլ չէ՝ այս օրենքի նախագիծը մշակվել է միայն ԱԱԾ-ի կողմից, թե մնացած գերատեսչությունները ինչ-որ դեր ունեցել են»,- ասաց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ԱԱԾ-ն օրենսդրական փոփոխությունների նախագիծը պետք է հետ կանչի, քանի որ այսօր գաղտնիության մենաշնորհային իրավունք ունի, ինչը ժողովրդավար երկրին բնորոշ չէ։

«Պետք է լինի անկախ մարմին, որը կվերահսկի գաղտնի տեղեկությունների սահմանափակման օրինաչափության, հիմնավորվածության, համաչափության սահմանափակման խնդիրները»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան