Քոչարյանն ընդդեմ Մանուկյանի նիստը հետաձգվեց․ դատավորին պատասխանող կողմը բացարկ կհայտնի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։

Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Այսօրվա նիստին Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ խնդրեց` ներկայացված և դատարանի կողմից թույլատրված ապացույցին ծանոթանալու համար։ Ռ.Քոչարյանի ներկայացուցիչն էլ առարկեց՝ նշելով, որ գործը շատ վաղուց է քննվում, արձանագրվել է Ռ. Քոչարյանի` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում, այդ իսկ պատճառով միջնորդությունը ենթակա է մերժման։ Դատարանը, ի վերջո, որոշեց միջնորդությունը մերժել։

Այնուհետև լեզվակռիվ սկսվեց Եգորյանի և նախագահողի միջև. Եգորյանն ուզում էր դիրքորոշում հայտնել ապացույցների վերաբերյալ, դատավորն էլ հնարավորություն չէր տալիս` նշելով, որ դեռևս այդ փուլում չեն։

Ներկայացուցիչը դատարանի պահվածքը կողմնակալ որակեց։ Եգորյանն անցավ հաջորդ միջնորդությանը. նա դատարանից ժամանակ խնդրեց ապացույցներ ներկայացնելու համար, հայցվոր կողմը առարկեց միջնորդության վերաբերյալ, դատարանն էլ նշեց, որ ապացույց ներկայացնելու ժամկետները սպառվել են, ըստ այդմ՝ մերժելով նաև այս միջնորդությունը։

Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, թե դատարանը կողմնակալ է, և ինքը պատրաստվում է բացարկ հայտնել նրան։
Միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար դատարանն այսօրվա նիստը հետաձգեց։ Հաջորդը նշանակվեց ապրիլի 22-ին՝ ժամը 14:30-ին։

Լիլիթ Շաբոյան