Լեգենդար հրամանատարի՝ Կոմանդոսի հոգեհանգիստը. Համալիրը լեփ-լեցուն էր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Անսահման ցավ, չզսպվող արցունքներ. Մարզահամերգային համալիրում այսօր հրաժեշտ էին տալիս լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին։
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահը, ներկա և նախկին բազմաթիվ այլ պաշտոնյաներ Հայաստանից ու Արցախից, մարտական ընկերները։
Համալիրը լեփ-լեցուն էր։ Մարդիկ շտապում էին իրենց խոնարհումը բերելու բացառիկ ռազմաքաղաքական գործչին, որը բոլորի հուշերում մնաց նաև որպես անսահման համեստ ու ազնիվ մարդ։