Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին
Հասարակություն
02.04.2021 | 19:13Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի քննարկումը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 6-ին, ժամը 17։45-ին։
Լիլիթ Շաբոյան