Ամենաթանկն ենք տվել հայրենիքին, արժանի վերաբերմունք չենք խնդրելու․ Գառնիկ Անտոնյանի հայրը՝ որդու զոհվելու և մեդալ ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

20-ամյա Գառնիկ Արմենի Անտոնյանն է, ժամկետային զինծառայող։ Երդվեց և մնաց երդմանը հավատարիմ՝ չխնայեց կյանքը հանուն հայրենիքի:

Ավագ եղբայրն ու կրտսեր քույրը Գառնիկի լավագույն ընկերներն էին։ Միասին ապրած մանկությունն ու պատանեկությունը դարձել է ներկան՝ հիմա դրանով են իրար մխիթարում։ Գառնիկին հիշելիս էլ չժպտալ չեն կարողանում։

Հիշողություններն ապրելու միջոց են դարձել։ Գառնիկի մայրը վստահ էր՝ որդին կվերադառնա, աղոթքները տեղ կհասնեն։ 2․5 ամիս էր մնացել զորացրվելուն։ Շուրջ 2 տարվա ընթացքում 2 անգամ էին տեսել որդուն, վերջինը՝ 2019թ․ դեկտեմբերին․ անակնկալ տուն էր եկել։

Համավարակ, հետո՝ պատերազմ։ Սեպտեմբերի 27-ից արդեն դիրքերում էր։ Գրեթե ամեն օր էր զանգում․ չէր բողոքում, կարճ էր խոսում։

Որդու զոհվելուց հետո հայրն ու եղբայրը պարզել են՝ ընկերներին օգնության գնալիս են շրջափակման մեջ ընկել՝ Հադրութում։ Վերջին զանգը հոկտեմբերի 31-ին են ստացել, մի քանի վայրկան խոսել։ Նոյեմբերի 1-ին՝ եղբոր տարեդարձին չհնչած հեռախոսազանգից 7 օր անց մոր ծնունդն էր։ Զանգ էլի չկար։ Մայրը գիտեր՝ ինչ էլ լիներ, կզանգեր՝ թեկուզ միայն շնորհավոր ասելու համար։ Զանգ այդպես էլ չեկավ, բայց որդու անակնկալը տեղ հասավ՝ ավելի վաղ էր մտածել մոր ծննդի մասին։

Գառնիկի մարմինը գտել են Հայաստանում․ դին կորել էր դիահերձարաններում։ 17 զինվորից կազմված դասակում բոլորն են զոհվել։ Նրանցից պարգևատրվել են 5-ը։ Պարգևները Պաշտպանության նախարարությունում են՝ Գառնիկի հայրն է տարել, որ հավուր պաշաճի հանձնեն։

Դեռ չեն հանձնել ընտանիքներին։ Թե երբ կհանձնեն՝ Արմեն Անտոնյանը չի հետաքրքրվում․ ամենաթանկն են տվել հայրենիքին, արժանի վերաբերմունք չեն խնդրելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարինե Հովհաննիսյան