Մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ հաշվի առնելով մեր մրցակիցներին. Կապառոս

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրի՝ Ռումինիայի դեմ խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Armsport-ն առանձնացրել է ասուլիսի կարեւոր հատվածները:

-Ուսումնասիրելով Ռումինիայի հավաքականի խաղը՝ ի՞նչ կարծիք եք կազմել այդ թիմի մասին, կարելի՞ է ասել, որ ռումինացիներն այս պահին ավելի լավ վիճակում են, քան իսլանդացիները։

-Շատ տարբեր հավաքականների մասին է խոսքը։ Ինչպես տեսանք Իսլանդիան ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, իսկ Ռումինիան շատ նման է մեզ․ խաղում է ուղղահայաց և բարձր արագությունների վրա, ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, շատ լավ թիմ է, խաղադաշտում հստակ պատկերացնում են իրենց խնդիրները։ Այնպես որ մեզ դժվար խաղ է սպասվում։
-Նախորդ երկու խաղերում Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս 4-4-2 տակտիկական սխեմայով․ սխեմայի փոփոխությունը մրցակիցներո՞վ էր պայմանավորված, թե՞ կարելի է ասել, որ այն դարձել է մեր հիմնական տակտիկական սխեման։

-Ոչ, մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ հաշվի առնելով մեր մրցակիցներին։ Ուզում ենք, որ մեր թիմն իրեն նույնականացնի որոշակի խաղային սիստեմի հետ, բայց դրա համար ժամանակ է պահանջվում։ Մենք պիտի առաջին հերթին գոհ լինենք նրանից, որ ֆուտբոլիստները համապատասխան ձևով տրամադրված են։

-Ռուսական թիմերում հանդես են գալիս մի քանի տաղանդավոր հայազգի ֆուտբոլիստներ՝ Արսեն Զախարյանը, Տիկնիզյանը, Իսպանիայում՝ Սևիկյանը․ ի՞նչ կարծիքի եք նրանց մասին ու արդյոք անձամբ փորձե՞լ եք նրանց հրավիրել մեր ընտրանու կազմում հանդես գալու։

-Ես ընդհանրապես չեմ խոսում այն ֆուտբոլիստներից, որոնք մեր թիմում հանդես չեն գալիս, առավել ևս հիմա, երբ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում։ Այս հարցը կարելի է այլ պահի քննարկել։

-Երկու հաղթանակից հետո մեր թիմը, բնականաբար, հոգեբանական վերելքի մեջ է, բայց կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք երկու խաղից հետո ֆիզիկապես պատրաստ չեն։

-Կօգտագործեի «վերականգնված» բայը։ Սպասենք վաղվան, դեռևս առջևում 24 ժամ կա։ Բայց, իհարկե, թիմը մեծ ջանքեր գործադրեց։