Բացահայտվել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք․ ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 20:22
Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը
18.11.2024 | 20:10
Իրանը հրաժարվել է Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնել՝ Իսրայելի կողմից դրանց ոչնչացումից հետո
18.11.2024 | 20:00
Փաշինյանն է որոշում բոլորի ճակատագիրը․ ի՞նչ տարբերություն՝ «մենակապետության» մեջ ով է ՆԳ նախարար․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:50
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություների հետ, ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ.Ե-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկա Ն.Հ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նշված քրեական գործով Ն.Հ-ի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելուց զերծ պահելու հարցում պաշտոնատար անձանց միջնորդելու, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում որպես վկա կանչելու դեպքում վերջինիս նախապես իրազեկելու, հարցաքննությունն ուղղորդելու համար Ա.Ղ-ի խորհուրդներով և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում, 2021 թվականի մարտի 22-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարաններից մեկում, Ն.Հ-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.638.800 ՀՀ դրամին համարժեք՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Ա.Ղ-ի օժանդակությամբ՝ կաշառքի չափը նվազեցնելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու և Ն.Հ-ի հետ սակարկությունների արդյունքում, վերջինիցս պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.111.048 ՀՀ դրամին համարժեք՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ն.Հ-ն ընդունել է Մ.Ե-ի՝ կաշառք գումար տալու առաջարկը, պայմանավորվել գումարը տալ մաս-մաս, խոստացել է մի քանի ժամվա ընթացքում տալ կաշառքի գումարի մի մասը՝ 2.000 ԱՄՆ դոլարը, որից հետո խոստացված կաշառքի գումարը բերելու նպատակով հեռացել է սրճարանից:

Ճանապարհին Ն.Հ-ն, գիտակցելով, որ իր կողմից կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է, ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որից հետո արդեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից 2.000 ԱՄՆ դոլարը նույն սրճարանում Ա.Ղ-ի ցուցումով փոխանցել է Մ.Ե-ի մատնանշած անձին՝ այդ կերպ փաստացի վերջիններիս օժանդակությամբ Մ.Ե-ն քողարկել է իր կողմից կաշառքի գումարը ստանալու փաստը:

Այնուհետև, Մ.Ե-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Ն.Հ-ից պահանջել է պայմանավորված կաշառքի մնացած մասն իրեն փոխանցել դարձյալ Ա.Ղ-ի միջոցով 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում:

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նույն սրճարանի մոտակայքում արդեն «Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում Մ.Ե-ի կողմից Ն.Հ-ից պահանջված 2.000 ԱՄՆ դոլար կաշառք գումարն անձամբ Ա.Ղ-ի կողմից ստանալուց և այն մեկ այլ օժանդակող Է. Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս, այդ թվում՝ դեպքի վայրում գտնվող Մ.Ե-ն, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ե-ն, Ա.Ղ-ն և Է.Ե-ն ձերբակալվել են: Մ.Ե-ի և Ա.Ղ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած մասը հայտնաբերվել է Է.Ե-ի վարած ավտոմեքենայի սրահում կատարված խուզարկության արդյունքում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողին և նրան օժանդակողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ.Ե-ի և Է.Ե-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ա.Ղ-ի և Ն.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ: