Կինոթատրոն, մշակույթի կենտրոն, ազգայնականների գրասենյակ. Էսքիշեհիրի հայկական եկեղեցու ճակատագիրը

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիրի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը, գրում է ermenihaber-ը:

Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն նույնպես արժանացել է հայկական լքված եկեղեցիների ճակատագրին:

1915թ. հետո նույնպես Թուրքիայում շարունակվել է մշակութային եղեռնը: Ավերվել են կանգուն մնացած եկեղեցիներն ու դպրոցները: Բազմաթիվ եկեղեցիներ էլ վերածվել են ախոռների, պահեստների և երբեմն էլ կինոթատրոնների:

1945թ. հայկական այս եկեղեցու շենքը Էսքիշեհիրի հիմնադրամների կողմից վաճառվելուց հետո նույն թվականին վերածվել է ժամանակակից կինոթատրոնի: Իսկ 1974թ. սկսած որոշ ժամանակահատված պատմական եկեղեցու շենքում ցուցադրվել են էրոտիկ ֆիլմեր: Հատկանշական է, որ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են ոչ միայն այս, այլև հայկական մի շարք այլ եկեղեցիների շենքերում, որոնք վերածվել էին կինոթատրոնների:

Ձևափոխված շենքի առաջին հարկում գործում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթափա Քեմալ Աթաթյուրքի մոր անունը կրող մշակութային կենտրոնը ( Zübeyde Hanım Kültür Merkezi): Իսկ երկրորդ հարկում՝ Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) Էսքիշեհրի նահանգային կառույցի գրասենյակն է:

Շենքի արտաքին պատերին փակցված են  կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի լուսանկարով պաստառը, կուսակցության լոգոն և Թուրքիայի դրոշը: Վերջերս էլ շենքի պատին են փակցրել նաև Ադրբեջանի դրոշը, ինչը կարող է պայմանավորված լինել արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողություններով: Այս միջադեպի կապացությամբ Twitter-ում գրառում է արել և դրան կից լուսանկար է հրապարակել պոլսահայ Օզան Դևրիմյանը:

Այս կապակցությամբ նա հեգնանքով գրել է. «Հերիք չէ, որ հայկական եկեղեցին իրենցով են արել, հիմա էլ անշուշտ պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին»։