Սարյան փողոցում երկու տղամարդու են դանակահարել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 21-ի երեկոյան տարբեր բուժհաստատություններից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են երկու տղամարդ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ախտորոշվել էին կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր. նրանց դանակահարել էին։ Բժշկական կենտրոններ մեկնած խմբերն օպերատիվորեն պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Շուտով հայտնի դարձավ դեպքի վայրը։ Կենտրոնականի քրեական հետախույզները մեկնեցին Սարյան փողոցի թիվ 35 շենքի բակ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին այստեղ։
Իրականացված հարցումների արդյունքում ոստիկանության ծառայողները տեղեկություններ ձեռք բերեցին, որ մի խումբ անձանց միջև անհիմն վեճ է ծագել։ Պարզաբանումները հանգուցալուծվել են դանակահարությամբ։ Պարզվեցին մասնակիցների ինքնությունը, բնակության վայրերը, յուրաքանչյուրի դերակատարությունը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համադրմամբ ու վերլուծությամբ պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը։ Նա և մյուսները հայտնաբերվեցին ու մարտի լույս 22-ի գիշերը բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Մայրաքաղաքում բնակվող 21-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։