Հայաստան-Արցախ համագործակցությունը հարկային ոլորտում շարունակվում է
Տնտեսություն
19.03.2021 | 20:51ՊետականեկամուտներինկոմիտեիննախագահնԷդվարդնՀովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը`Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդունել է ԱրցախիՀանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը` Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ,հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանի հետ` քննարկելով հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում և Արցախում հարկային վարչարարության կայուն և ներդաշնակ զարգացման կարևորությունը, նշել գործընկեր կառույցների միջև իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները:
«Երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական, քանի որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված երկու պետությունների տնտեսության ամրապնդումն ու զարգացումը»,- վստահություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: