Ավտոմատացված համակարգն այսօր հայտարարատուներին սխալ մուտքանուններ և գաղտնաբառեր է տրամադրել.կասեցվել է համակարգի հասանելիությունը.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 19-ին համակարգն ավտոմատացված կարգով ծանուցել է հայտարարատուներին՝ տրամադրելով սխալ մուտքանուններ և գաղտնաբառեր: Այդ գաղտնաբառերն անհապաղ ոչնչացվել են և դրանք այլևս վավեր չեն: Անմիջապես կասեցվել է նաև համակարգի հասանելիությունը, որպեսզի բացառվի այդ մուտքանուններով և գաղտնաբառերով համակարգ մուտք գործելը կամ ցանկացած այլ գործողություն իրականացնելը:

Հանձնաժողովն այս կապակցությամբ հայցում է հայտարարատուների ներողամտությունը և վստահեցնում, որ այդ մուտքանուններով և գաղտնաբառերով տվյալների օգտագործման հնարավորությունները բացառված են։

Այն հայտարարատուները, ովքեր ստացել են սխալ մուտքանուն և գաղտնաբառ, առաջիկա օրերի ընթացքում կստանան վավեր և ճշգրիտ գաղտնաբառեր և մուտքանուններ, հնարավորություն կունենան լրացնել հայտարարագրերը:

Հիշեցնենք նաև, որ խնդիրը վերաբերում է միայն 2021 թվականի մարտի 19-ին ծանուցում ստացած հայտարարատուներին: Բոլոր այն հայտարարատուները, ովքեր ծանուցվել են ավելի վաղ, կարող են օգտագործել իրենց մուտքանունը և գաղտնաբառը։

Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի 2021 թվականի մարտի 20-ից: