Հայ-իրանական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է տարածաշրջանից ահաբեկիչների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Մարտի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հայ-իրանական խորհրդակցություններ։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։ Քննարկվեցին երկու երկրների միջև համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի նախագծերի շուրջ աշխատանքների առաջմղմանը, ինչպես նաև՝ գործող պայմանագրերի արդիականացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ կատարեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ընդգծեցին ահաբեկիչների ներկայության անթույլատրելիությունը՝ կարևորելով տարածաշրջանից վերջիններիս անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և իրանցի իր պաշտոնակցի առանձնազրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Քննարկվեցին մարդու իրավունքներին, մշակութային փոխգործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը հատկապես բարձ գնահատեցին ՀՀ և ԻԻՀ միջև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի հիմքում ընկած են հայ-իրանական մշակութային և քաղաքակրթական կապերը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային քաղաքական օրակարգի մի շարք հիմնահարցերի»։