2021-ին տնտեսական աճը պետք է լիներ 2 տոկոս, այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1,4 տոկոս. Մարտին Գալստյան

Լուրեր

08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ գնաճի որոշակի արագացումից հետո կանխատեսվող հորիզոնը կնվազի և կկայունանա նպատակային 4 % ցուցանիշի շուրջ։ Այս մասին  այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- նշեց ԿԲ նախագահը։

Անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ կանխատեսումներին՝ Մարտին Գալստյանը նշեց, որ Կենտրոնական բանկը վերանայել է 2021 թվականին կանխատեսվող տնտեսական ակտիվության ցուցանիշը․

«Եթե նախկինում մեր գնահատականներով Հայաստանում 2021 տնտեսական աճը պետք է լիներ 2 %, այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1,4 %։ Սա հիմնականում պայմանավորված է 4-րդ եռամսյակի ընթացքում ու այս տարվա առաջին եռամսյակով որոշա տնտեսության ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով՝ մասնավորապես՝ արդյունաբերության ճյուղում, ծառայությունների ճյուղում և գյուղատնտեսության ճյուղում կան որոշակի նվազումներ»,- նշեց Գալստյանը։

Անժելա Պողոսյան