Տարածված պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը յուրացվել է, կեղծ տեղեկատվություն է. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին վարկաբեկիչ ապատեղեկատվական արշավը շարունակվում է, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել չհավատալ մամուլում շրջանառվող, Հիմնադրամի բարի համբավը խաթարող ապատեղեկատվական նյութերին: Մասնավորապես, մամուլում տարածված տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, անհեթեթություն է և ապատեղեկատվություն, քանի որ միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել:

Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է: Համահայկական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը հանուն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարօրության:

Նշենք նաև, որ այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առցանց նիստ, որտեղ կքննարկվեն ընթացիկ հարցեր, կընդունվեն որոշումներ: Նիստի արդյունքների մասին Հիմնադրամի մամլո ծառայությունը հանդես կգա ամփոփիչ հաղորդագրությամբ: