Միջազգային սկանդա՞լ կպայթի. Երևանում Բաքվի ենթադրյալ լրտեսն աշխատել է Լոնդոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հայտնվել է աղմկահարույց քննարկումների կենտրոնում: Այսօր Հայաստանի ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնեցին, որ Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Գերատեսչությունից նշում են՝ հայկական կողմի համար խնդրահարույց է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը: Թե ինչ թերացումների մասին է խոսքը՝ պաշտոնական Երևանը չի մանրամասնում: Հայտնի է միայն, որ Մարիան Քլարկ-Հաթինգը լքել է Հայաստանը:

Երեկ, սակայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ Հայաստանից հեռանալու մասին տեղեկությունները հաստատվելուց առաջ, լուրեր շրջանառվեցին, թե նա, իբր, Հայաստանում աշխատելուն զուգահեռ՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն է արել: Այս տեղեկություններն ԱԱԾ-ից ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում: Ի դեպ, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է այս մասին հրապարակումները:

Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թվականի հուլիսին։ Մինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ին միանալը՝ նա աշխատել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտի գնահատման բաժնում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է՝ պաշտոնական Երևանը պետք է հստակեցնի, թե հատկապես որ գործառույթների կատարման հետ կապված է Հայաստանը մտահոգություններ հայտնել և արդյո՞ք այդ մտահոգությունները հնարավոր չեն եղել կարգավորել երկխոսության ճանապարհով:

Իրավապաշտպանն ընդգծում է՝ այս հարցով անորոշությունը կամ ոչ հստակությունը շատ ավելի վատ ենթադրությունների տեղիք է տալու: Նա նաև մտահոգություն է հայտնում՝ արդյո՞ք Հայաստանն այսպիսով չի գնում միջազգային հանրության հետ հարաբերությունները խզելու ճանապարհով:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ ենթադրում է, որ Հայաստանի Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարից դժգոհություններ ունենալու լեգիտիմ պատճառներ ունի, քանի որ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային այս կառույցը պատերազմի ողջ ընթացքում կրավորական կեցվածք էր ընդունել:

Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախից Հայաստան վերադարձած երեխաների կրթության իրավունքների խնդիրներով ևս ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի զբաղվել:

Մինչ Երևանում լռում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարի պաշտոնանկության լուրերի մասին, Բաքվում հիստերիա են բարձրացրել: Ադրբեջանի իշխանությունների կողմից կառավարվող լրատվամիջոցները մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ են անում, որ Մարիան Քլարկ-Հաթինգն առնչություն չունի Բաքվի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան