Պարզվում են 61-ամյա տղամարդու՝ բեկորային վնասվածքներ ստանալու հանգամանքները. հարուցվել է քրգործ՝ սպանության փորձի հատկանիշներով

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:47-ին, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ՝ ծնված 1959թ. տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Վերջինս նույն օրը հաղորդում է տվել այն մասին, որ նշված վնասվածքներն ստացել է 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստմամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 61-ամյա տղամարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ դեռևս չպարզված տեսակի նռնակ է տեղադրել ավտոմեքենայի կցորդիչի առջևի լծակին, որը պայթել է «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին միացնելու ընթացքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, առգրավվել է տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ, դեպքի բոլոր հանգամաները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ռազմամթերք հանդիսացող նռնակի ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: