ՀՀ պետական պարտքը հատել է 8 միլիարդ դոլարի շեմը

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Այս տարվա հունվարի վերջի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հատել է 8 միլիարդ դրամի շեմը՝ կազմելով 8 միլիարդ 24․9 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալներից։
Այս ցուցանիշից 7 միլիարդ 522,5 միլիոն դոլարը Կառավարության պարտքն է, իսկ 499,7 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։
Կառավարության պարտքի կազմում 5 միլիարդ 568,7 միլիոն դոլարն արտաքին պարտքն է, 1 միլիարդ 956,5 միլիոն դոլարը՝ ներքին պարտքը։

Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 499,7 միլիոն դոլար։

2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ի հունվարին ՀՀ պետական պարտքն ավելացել է 56,4 միլիոն դոլարով, իսկ նախորդ տարվա հունվարին ՀՀ պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 340,5 միլիոն դրամ։ Այսպիսով՝ 1 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 674,4 միլիոն դոլարով։

Հիշեցնենք՝ ՀՀ ֆինանսներրի նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ բացարձակ թվով Կառավարության պարտքը, ենթադրվում է, կմոտենա 8,5 միլիարդին, իսկ պետական պարտքը՝ մոտավորապես 8,9 միլիարդ դոլարին։

Անժելա Պողոսյան