ՃՏՊ-ներ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին. Արցախի ԱԻՊ ծառայություն

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

Երեկ երեկոյան Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել Մ․Օ․-ին (Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի 22-ամյա բնակիչ) վարած «ՕՊԵԼ» մակնիշի և Ս․Ն․-ին (Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի 54-ամյա բնակիչ) վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

Ժամը 19:56-ին ԱԻՊԾ Ասկերանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր ավտոմեքենաները հոսանքազրկելու նպատակով:

ՃՏՊ հետևանքով` վարորդները ստացել են մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ և Ասկերանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

ՃՏՊ մեկ դեպք գրանցվել է այսօր լուսադեմին:

Ժամը 08:20-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կմ վրա Ա.Բ.-ն (ԱՀ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 28-ամյա բնակիչ) իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենայով վազանց է կատարել և բախվել հանդիպակաց երթևեկող Ա.Ա.-ի (ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ) վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է:
Տուժածներ չկան:

Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի ճանապարհային ոստիկանության շրջանային բաժինը:

✅Հարգելի հայրենակիցներ,

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից ու արտակարգ իրավիճակից: