Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։ Հանձնաժողովը մասնավորապես՝

– ուսումնասիրել է առևտրային կազմակերպություններում անձի մասնակցությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության կառավարման մարմիններում հնարավոր ներկայացվածությունը,

– պաշտոնատար անձանցից պահանջել է մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,

– ստուգել է նշված պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունն այլ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում,

– ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ՝ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը,

– ուսումնասիրել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են պայմանագրի գործողության ժամկետին և պայմանագրով սահմանված պաշտոնատար անձի և հավատագրմային կառավարիչների լիազորությունների շրջանակներին։

Ստուգման արդյունքները․

– Հանձնաժողովն առանձնացրել է 116 առևտրային կազմակերպություն, որոնցում պաշտոնատար անձինք հայտարարագրել են մասնակցություն,

– այս ցանկի վերլուծության արդյունքում դուրս է բերել թվով 36 կազմակերպություն և դրանց առնչությամբ պահանջել է ներկայացնել բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,

– պաշտոնատար անձանց կողմից ստացված 36 հավատարմագրային կառավարման պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։ Մասնավորապես՝ թվով 8 պայմանագիր կնքվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, 1 պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է և չի երկարաձգվել,

– հայտնաբերել է 3 դեպք, երբ պաշտոնատար անձն ունի ներկայացվածություն կազմակերպության կառավարման մարմնում։

Հայտարաբերված առերևույթ խախտումների առնչությամբ Հանձնաժողովը կհարուցի վարույթներ։

Ստուգումների հաջորդ փուլերում Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել պետական գնումների գործընթացին վերոնշյալ առևտրային կազմակերպությունների մասնակցության, ինչպես նաև պաշտոնատար անձանց և վերջիններիս կողմից նշանակված հավատարմագրային կառավարիչների փոխկապակցվածության ստուգում։

Հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է հանրային ծառայողներին խստորեն պահպանել Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։