ԱՀ դատախազությունը քրգործ է հարուցել բնակչությանը ոչ պատշաճ տարհանելու վերաբերյալ ՄԻՊ-ի տվյալների հիման վրա

Լուրեր

06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:

ԱՀ դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները, ըստ որոնց, փետրվարի 19-ի դրությամբ, 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում, մեկ տասյակից ավելի քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է:

Գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով տվյալները փոխանցվել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որի հիման վրա սույն թվականի մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ: