Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի դրդմամբ և երկու անձի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011թ.-ի փետրվարից 2016թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի՝ 2,515,490 ՀՀ դրամ գումար, իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք: Դատավճռով Գ. Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` ընդհանուր 700.000 ՀՀ դրամի չափով, կիրառվել է համաներում, և նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը:

Դատավճռի դեմ ՀՀ դատախազությունը բերել է բողոք՝ կապված Գ. Գևորգյանի նկատմամբ հիմնական պատժի՝ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ, այն է՝ որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չկիրառելու հետ:

Դատախազության իրավական դիրքորոշումը վերոնշյալի կապակցությամբ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից և պատիժ նշանակելու սկզբունքներից բխում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք և ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, այդ լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաև լրացուցիչ պատիժը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:

ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել էր դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր այս որոշումը հիմնավորել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի սանկցիայի ձևակերպմամբ՝ «…պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ է նշանակվում ազատազրկումը:

Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ընդունվել է վարույթ և քննության առվել: Արդյունքում, ըստ էության, համաձայնվելով ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումների հետ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր որոշում:

Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի նշանակման կարգի առումով առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետևաբար` բոլոր դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով՝ օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն, և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը։ Այսինքն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն: Իսկ այդ լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված։

Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, լրացուցիչ պատժի մասով բեկանել է ամբաստանյալ Գ. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ հաշվի առնելով իր կողմից արտահայտված վերոնշյալ նախադեպային իրավական մեկնաբանությունները: