Ադրբեջանի ԶՈՒ-ն ապօրինի հարձակումներ է գործել ԼՂ-ում բժշկական հաստատությունների ու անձնակազմերի վրա․ HRW-ի զեկույցը

Լուրեր

11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:51
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է ներկայացրել Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բժշկական հաստատությունների վրա կատարված հարձակումների մասին։

Կազմակերպությունը փաստագրել է մի շարք անօրինական հարվածներ Մարտակերտի քաղաքացիական հիվանդանոցի վրա սեպտեմբերից մինչև նոյեմբեր, և հոկտեմբերին անօրինական հարվածները՝ հասցված զինվորական հոսպիտալին։

Զեկույցում նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զենքը ռազմական հոսպիտալի դեմ՝ Իսրայելի կողմից մատակարարվող LAR-160 հրթիռահրետանային համակարգ է։ Հարվածները քաղաքացիական հիվանդանոցի վրա՝ ներառյալ «Գրադ» հրթիռներն ու կասետային ռումբերը։ Հարձակումները վնասել են ինչպես հիվանդանոցների շենքերը, այնպես էլ խաթարել բժիշկների աշխատանքը, սակայն ոչ ոք չի վիրավորվել կամ սպանվել հարձակումների արդյունքում։

HRW-ը նաև փաստագրել է սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ուժերի կողմից կանխամտածված հարձակումը հայկական ռազմական շտապօգնության մեքենայի վրա, որի արդյունքում սպանվեց ռազմական բժիշկ։ Բացի այդ, փաստագրվել են Ստեփանակերտի երկու հիվանդանոցի հարձակումները։

Ադրբեջանի կառավարությունը հոկտեմբերի 13-ի դրությամբ հայտարարել է, որ 6 բժշկական հաստատություն է վնասվել։ Հայաստանից էլ HRW-ին փոխանցել են, որ ամենաքիչը 9 բժշկական հաստատություն է վնասվել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում։

Մարտակերտի զինվորական հոսպիտալի հրթիռակոծման մասին զեկույցում ասվում է, որ 2020թ․ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի հրետանին ակնհայտ դիտավորյալ հարված է հասցրել հոսպիտալին՝ Մարտակերտի հարավ-արևմուտքում գտնվող Աղաբեկալանջ գյուղի մոտ։ Մինչ հարվածը հոսպիտալն առաջին օգնություն էր ցուցաբերում վիրավորներին՝ օրական 130 հոգու, որի մասին կազմակերպությանը հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները։

HRW-ը նոյեմբերի այցելել է հոսպիտալ և պարզել՝ ինչ նշանակալի վնաս է հասցվել հարձակման հետևանքով։ Կառույցներից մեկը մեծապես ավերվել է, վնասվել են բուժաշխատողների մասնաշենքերը։ Հիմնական շենքի պատերը վնասվել են, պատուհանները՝ կոտրվել։

Հիվանդանոցի աշխատակից Սաշա Բաղիրյանն ու զինծառայող Հայկ Աղաջանյանը, որը հոսպիտալում օգնել է փոխադրել վիրավորներին, պատմել են, որ հարձակումը եղել է երեկոյան 4-ին ու 4:30-ին։ Հարձակման պահին նրանք գտնվել են նկուղում, որտեղ բուժաշխատողները վիրահատել են 3 վիրավոր զինծառայողի։

Հարվածի տեղանքի, զենքի մնացորդների և հարվածի չորս կետերի ուսումնասիրությունը ենթադրել է տալիս, որ հարվածն իրականացվել է իսրայելական կողմից մատակարարվող հրթիռահրետանային LAR-160 համակարգով՝ EXTRA հրթիռների օգտագործմամբ:

Մարտակերտի քաղաքացիական հիվանդանոցի մասին էլ զեկույցում ասվում է, որ պատերազմի ընթացքում ինտենսիվ հրթիռակոծության ընթացքում մեծ վնասներ է կրել։ Պատերազմի հենց սկզբում ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով հիվանադնոցի անձնակազմը տարհանվել է 30 կմ հեռավորությամբ գտնվող գյուղ և դարձել կենտրոն վիրավոր հայ զինվորների համար։

Երեք վկաներն էլ ասել են, որ հիմնական վնասը հիվանդանոցին հասցվել է նոյեմբերի 9-ին, երբ հրետակոծությունը հատկապես ծանր է եղել։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հիվանդանոցից 250 մետր հեռավորությամբ գտնվող ռազմական օբյեկտը նույնպես հարձակման է ենթարկվել նոյեմբերի 9-ի կեսօրին և նոյեմբերի 10-ի առավոտյան։ HRW-ը այցելել է հիվանդանոց նոյեմբերի 24-ին և արձանագրել, որ հոսպիտալին ու ամբուլատորիային մեծ վնաս է հասցվել։ Հիվանդանոցի բակում եղել են զինամթերքի բազմաթիվ բեկորներ, հատկապես՝ «Գրադ»-ների ու LAR-160 հրթիռների կասետային ռումբեր։

Զեկույցում նաև խոսվում է զինվորական շտապօգնության վրա հարձակման մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանցի 5 զինծառայող հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա Քարվաճառի ճանապարհին, սպանել 26-ամյա ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանին, վիրավորել վարորդին ու նրան ուղեկցող ՀՀ բանակի սերժանտին։ Կազմակերպությանը վարորդն ու սերժանտը պատմել են դեպքի մանրամասները։

HRW-ը նաև հիշեցնում է, որ շտապօգնության մեքենաները գտնվում են միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության ներքո և շտապօգնության մեքենայում զինծառայողների ու հրազենի առկայությունը չի վերացնում պաշտպանությունը, եթե հիմքեր չկան ենթադրելու, որ այն օգտագործվում է թշնամուն վնասելու համար։ Կազմակերպությունն արձանագրում է՝ սեպտեմբերի 28-ի կատարվածը այդ դեպքը չէ։

«Շտապօգնության մեքենայի վրա հարձակումը և դրան հաջորդած բժիշկ Ռուստամյանի սպանությունը, կարծես, միտումնավոր է կատարվել և կարող է դիտարկվել որպես ռազմական հանցագործություն»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան