Անպատիժ բռնություններ․վերջին 2 ամսում լրատվամիջոցների թիրախավորման 5-6 դեպք է եղել

Լուրեր

24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողներին թիրախավորելը վերջին շրջանում Հայաստանում կրկին հաճախակի է դարձել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը վստահեցնում է՝ բոլոր դեպքերն արձանագրվել են։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ցավով է նշում՝ այդպիսի դեպքերը Հայաստանում նորություն չեն։ Նա հավելում է՝ անկախության 30 տարիների ընթացքում, երբ էլ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվել է, առաջինը թիրախում լրատվամիջոցներն ու լրագրողներն են հայտնվել։ Օրինակները շատ են։

Սակայն, ի տարբերություն նախորդ բոլոր դեպքերի, այս անգամ լրագրողներին թիրախավորում են ոչ թե ուժային կառույցները, այլ ակցիաների մասնակիցները՝ ՀՀ շարքային քաղաքացիները։

Շուշան Դոյդոյանը, համեմատելով նախորդ տարիների արձանագրածը, նշում է՝ ոլորտում վերջին 10 տարիների առաջընթացը կրկին հետընթացի է վերածվում։

Խնդիրների փողոցում լուծելուն վերադարձն ուղղակիորեն անդրադառնում է նաև Հայաստանի վարկանիշի վրա։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը պարբերաբար կոչերով է դիմում, իսկ «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի հետ տեղի ունեցած միջադեպից հետո նաև կոչ է արել թափանցիկ և անկախ քննություն անցկացնել։ Մասնագետները վստահ են՝ լրագրողներին թիրախավորելու պատճառներից մեկն անպատժելիությունն է։

«Շատ հաճախ ուղղակի ամեն ինչ սահմանափակվել է օրենսգրքի 164 հոդվածի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք և այդ տուգանքով ամեն ինչ ավարտվել է։ Բայց եթե մենք խոսենք օրինակ էլեկտրիկ Երևանի մասին, որի գործը դեռ ընթանում է, մենք տեսել էինք, որ հարյուրավոր ոստիկաններ որս էին իրականացնում լրագրողների նկատմամբ և 4 հոգու քավության նոխազ դարձրին և դրանով գործն ավարտվեց»,- նշում է Մելիքյանը։

Լրագրողներին թիրախավորելու պատճառներից է նաև վստահության ճգնաժամն է։ Դոյդոյանը նշում է՝ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում։

Լրագրողական կազմակերպությունները ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ չնայած հանդես եկել են, բայց չեն բացառում նոր բռնությունները։

Ի դեպ՝ մասնագետները կարծում են, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ ապրիլին հրապարակվելիք զեկույցում Հայաստանում խոսքի ազատության ինդեքսը հետընթաց կգրանցի։ Հիշեցնենք՝ 2018թ․ համեմատ՝ Հայաստանն իր դիրքերը բարելավել էր 19 կետով․ 2018 թվականի զեկույցում մեր երկիրը 80-րդ հորիզոնականում էր, 2019 և 2020 թվականներին՝ 61-րդ։
Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան