ԱԱԾ-ում ասացի՝ Նարեկ Սարգսյանը պատանդ է պահել ինձ, 5 միլիոն էր պահանջում կլուբերից՝ չքննեցին. տուժող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԱԾ-ն գործը սխալ քննեց, ու ամեն ինչ թարս է գնում: ԱԱԾ-ում ասացի, որ Նարեկ Սարգսյանն ինձ առևանգել է և որպես պատանդ է պահել, բայց հիմա ուրիշ հոդվածով են նրան ուզում դատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տուժող Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

«Նարեկ Սարգսյանը կլուբներից 5 մլն փող էր հավաքում, ինձ էլ առևանգել էին, որ կլուբը չաշխատացնեմ: Իմ նկատմամբ բռնություն են կիրառել Նարեկ Սարգսյանն էլ, իր «ախրաննիկներն» էլ. դա ապացուցված փաստ է»,- նշեց Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, այսօր Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Նարեկ Սարգսյանը խնդրել էր դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով, իսկ տուժող Արամ Կարապետյանն առարկեց՝ փաստաբան չունենալու և փաստաբանի ծառայություններից օգտվելու ցանկության հիմքով:

Մանրամասները՝ տեսանյութում: