Ֆեյսբուքյան ֆեյք Գագիկ Սողոմոնյանի վերաբերյալ քրգործով Արամ Սարգսյանը կալանավորվեց. պաշտպան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, ֆեյսբուքյան ֆեյք Գագիկ Սողոմոնյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով ձերբակալված քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։

Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները եւ հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝

-պաշտպանյալս որեւէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,

-պաշտպանյալս որեւէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։

Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։

Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 եւ 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։

Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։

Կպարզենք նաեւ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։

Մի բան եւս. պաշտպանյալս երբեւէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»,- գրել է նա