ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի:  Դ. Պողոսյանը նաև ներկայացրել է թանգարանում տեղ գտած որոշ եզակի ցուցանմուշներ, որոնք վերանորոգման աշխատանքներից հետո կցուցադրվեն հանրությանը:

Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է՝ արդյոք վերջին երկրաշարժը որևէ հետևանք չի թողել: Ի պատասխան՝ տնօրենն ասել է, որ բոլոր նմուշներն էլ անվնաս են մնացել: Դ. Պողոսյանի վստահեցմամբ՝ մի քանի ամիս հետո թանգարանը դռները կբացի հանրության առաջ:

Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է ավելի քան 25000 նմուշ, որոնք ժամանակակից օդափոխության և ջերմախոնավային համակարգի բացակայության պատճառով վտանգված են եղել: Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է շենքային պայմանների ընթացիկ խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ դրանք լրացուցիչ քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու վերաբերյալ: