«Իյա, իրո՞ք». զինծառայողի մահվան լուրը երկու օր ուշացումով հրապարակած Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իրեն դրել է ադրբեջանցի գործընկերոջ տեղը

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել 20-ամյա զինծառայող Հովսեփ Գրիգորյանի մահվան փաստի վերաբերյալ: Ուշագրավ էր այն, որ հաղորդագրության մեջ նշված չէր զինվորի մահվան օրը: Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց նաև Քննչական կոմիտեն, այստեղ արդեն նշված էր, որ զինծառայողը մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել հունվարի 27-ին:

Մենք փորձեցինք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանալ, թե ինչու է դեպքի մասին հայտարարվել միայն երկու օր անց: Արդյոք դա կապված էր հունվարի 28-ի՝ Հայոց բանակի տոնի հետ, որը «չստվերելու» համար գերատեսչությունում որոշել էին զինվորի մահվան մասին հայտնել տոնից հետո: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ ասաց, որ Երևանում չէ, իսկ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Կապվեցինք ԱՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան, ընդամենը նշեց. «Բավարարվեք այն տեղեկությամբ, որը հրապարակվել է»: Հարցին՝ տեղեկության ուշ հրապարակումը կապված է Բանակի տոնը «չփչացնելու» հետ, Հասրաթյանը բարկացած պատասխանեց. «Հայերեն հասկանո՞ւմ եք, ասացի՝ բավարարվեք այն տեղեկությամբ, որը հրապարակվել է»:

Հատուկ մեր հայերենի իմացությանը կասկածող Սենոր Հասրաթյանի համար նշենք, որ նման գործելակերպով աչքի են ընկնում Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատուները՝ պարտադրելով այդ երկրի հանրությանը բավարարվել այն տեղեկատվությամբ, որը տալիս են: Իսկ Հասրաթյանն ու նրա գործընկերներն էլ տարբեր առիթներով դա հիշատակում են՝ ադպիսով ընդգծելով Հայոց բանակի թափանցիկությունը: Եվ եթե Հասրաթյանը կարծում է, որ ինքը կարող է որոշել, թե հանրությունը ինչ տեղեկատվությամբ պիտի բավարարվի կամ չբավարարվի, ապա ստիպված ենք նրան մաքրամաքուր հայերենով բացատրել՝ չի ստացվի:

Նշենք, որ այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայողի: Ըստ մեղադրանքի՝ Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորում է ստացել ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Լիլիթ Շաբոյան