Հաճախ ակնհայտ կեղծիքը կամ մանիպուլացված տեղեկատվությունը տարածվում է և հանրային ընկալումներում վերածվում ճշմարտության. Ավինյան

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է.

«Ողջունում եմ «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով այս աշխատաժողովի անցկացումը և նրա մասնակիցներին: Նման ֆորմատով քննարկումները կարևոր են՝ ոլորտում առկա խնդիրների ծավալը և բովանդակությունը ճիշտ գնահատելու համար: Դրանից էլ բխում է ճիշտ լուծումներ գտնելը: Ուստի կարծում եմ, որ այսօր և վաղը անցկացվող աշխատաժողովն արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար:

Ժամանակակից տեխնոլոգիաները կարծես ջնջել են տեղեկատվության հասանելիության սահմանները և հաճախ ունենք դեպքեր, երբ ակնհայտ կեղծիքը, կամ, որ ավելի վտանգավոր է, մանիպուլացված տեղեկատվությունը լայն տարածում է ստանում և հանրային ընկալումներում վերածվում ճշմարտության: Այս առումով չափազանց կարևոր է հավաստի տեղեկատվության առավելագույն տարածվածությունը, որի կրողները հաճախ հենց պետական մարմիններն են: Այստեղ կարևորում եմ, որ պետական գերատեսչությունները պատշաճորեն կատարեն իրենց պարտականությունը՝ հասանելի լինեն ԶԼՄ-ների համար և չկաշկանդվեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունից: Կարևոր է նաև, որ տեղեկատվություն տրամադրող օղակները պատասխանատվությամբ մոտենան իրենց ուղղված հարցումներին՝ հիշելով, որ հաճախ հենց իրենց աշխատաոճով է պայմանավորված հանրային տեղեկացվածության որակն ու մակարդակը:

Ուզում եմ նշել, որ այս աշխատաժողովը, այսպիսի այլ գաղափարների նման, լիովին ողջունվում է մեր կառավարության կողմից: Մենք տեղեկատվության հավաստիության, ազատության և առավելագույն հասանելիության հարցում ամենաշահագրգռվածն ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս ոլորտն առնվազն անխնդիր դարձնելու համար:
Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ աշխատաժողովին մաղթում եմ հաջող ընթացք»:

Աշխատաժողովը նախատեսված է պետական կառավարման 57 մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: Աշխատաժողովի օրակարգում են եղել պետական կառավարման մարմինների համար տեղեկատվության ազատություն առավելությունների, տեղեկություն ստանալու բանավոր, գրավոր, էլեկտրոնային հարցումների, միասնական հարթակի, տեղեկություն տրամադրելու կարգի, մեխանիզմների (առկա և առցանց) ու ժամկետների հարցերը: