Ներարկումներն անում էինք մեքենայի մեջ՝ կրակի տակ. 25-ամյա բժշկի մարտական մկրտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2026 | 12:18
ՀԱԿ ցուցակի առաջին եռյակը․ թեկնածուները 60-ն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 12:12
Հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր հատված է վերադարձվել, 7 տարի այս խնդիրը եղել է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 11:55
Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ
18.04.2026 | 11:44
ՀՀ–ԱՄՆ օրակարգ, ԹՐԻՓՓ նախաձեռնություն և կիբերանվտանգություն․ Նարեկ Մկրտչյանը հանդիպել է MITRE-ի ղեկավարի հետ
18.04.2026 | 11:38
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.04.2026 | 11:33
Հայ Ազգային Կոնգրեսի 6-րդ արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ
18.04.2026 | 11:31
«Քովենթրին» Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ նվաճել է Պրեմիեր լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 11:22
«Կարաս Bentley ու Rolls-Royce ունենալ, բայց չես կարա Երևան-Սևան առանձին մայրուղի ունենալ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 11:19
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.04.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.04.2026 | 11:00
Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունենալը կարող է առավելություն տալ մրցույթներում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 10:47
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 18-ի դրությամբ
18.04.2026 | 10:30
Արման Ծառուկյանը և Յուրայա Ֆայբերն անցկացրել են հայացքների մենամարտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 10:23
Վաղը Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը ժամանակավորապես կփակվի
18.04.2026 | 10:18
Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Սմբատ Լպուտյանը
Բոլորը

Սկզբում հույս չուներ, որ նույնիսկ հենակներով կկարողանա քայլել, իսկ 4 ամիս անց արդեն քայլում է առանց հենակների։ Ռոման Օհանյանն է, Մխիթար հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողից՝ շտապօգնության բժիշկ, ապա բուժծառայության լեյտենանտ Արցախում՝ Խոջալուում։

Հոկտեմբերի 10-ին վիրավորներին փրկողը ինքն էր փրկության կարիք ունենալու։ Շտապօգնության մեքենան չէր հասցրել վիրավորներին հասնել, երբ մեքենան շրջվեց։

«Դեպի Մարտակերտ գնացող Աղդամի ճանապարհին էր։ Մեր մեքենան չէր հասցրել մոտենալ վիրավորին։ Հրետանային հարվածները շատ ուժեղ էին ու հրետանային կրակների տակ մեր մեքենան կողաշրջվեց»,- պատմում է նա։

Մեքենայում, վարորդից ու Ռոմանից բացի, բուժծառայության պետ Նարեկ Մեսրոպյանն էր։ Նրա կյանքը, սակայն, փրկել չէր հաջողվելու։

Նարեկ Մեսրոպյանը ապրիլյան պատերազմից եղնիկների հայտնի բժիշկն էր։

Էլի ընկերներ է կորցրել՝ թե՛ մարտական, թե՛ ուսանողական։ Ասում է՝ այդ ցավերի կողքին ֆիզիկական ցավը հաղթահարելի է դառնում։ Ռոմանի ոտքի, ձեռքի բազմաբեկոր վնասվածքները դեռ վերականգնման փուլում են։ Պատերազմական ապրումները՝ թարմ․ 15 օր առանց հանգստի ու դադարի փորձել են մի կյանք ավելի փրկել։

Ռոմանն ասում է՝ 15 օր իր տեսած պատերազմից ամենադժվարը առաջին օրն էր․ դեռ պատրաստ չէր, հատկապես՝ հոգեպես։ Հենց այդ օրն էլ մարտական մկրտությունն էր ստանալու՝ պատերազմի առաջին իսկ ժամերին փրկելով 18 տարեկան զինվորի կյանքը։

Աշխատել նոր ժամանակների պատերազմի կանոններով՝ ոչ դասագրքային։ Ո՛չ ֆիլմերում տեսած, ո՛չ էլ գրքերում կարդացած պատերազմներն Արցախյանի հետ ընդհանրություններ չունեին։

Պատերազմ, որը ոչ միայն փոխեց բոլորին, այլ դարձավ կյանքը, խաղաղության գինը։ Բայց անփոփոխ մնաց Ռոմանի սերը դեպի իր մասնագիտությունը։ Իր օգնությամբ փրկված հարյուրավոր կյանքերն է Ռոմանը համարում իր հաղթանակը, իսկ կրկին սպիտակ խալաթ հագնելը՝ երազանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան