Հայաստանի կառավարությունը դարձյալ հիշեցնում է իր սխալների մասին

Լուրեր

26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
26.08.2026 | 19:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մինսկի և Ջրվեժի փողոցներում
26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
Բոլորը

Հայաստանում դարձյալ շրջանառվում է «Սինգապուրյան հրաշքին» հասնելու թեման: Առիթը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարի 24-ին Դավոսում ունեցած հանդիպումն է Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ:

Այդ հանդիպման ընթացքում Վարչապետ Կարապետյանն ասաց, թե Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար և մատնանշեց գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք կարող են հետաքրքրել սինգապուրցիներին: Վերջում էլ Հայաստան հրավիրեց պաշտոնակցին:

Թե ինչու պետք է Հայաստանի գինեգործության, օրգանիկ գյուղատնտեսության ոլորտներում սինգապուրցի գործարարը ներդրում անի, եթե Հայաստանի անպաշտպան գյուղատնտեսությունը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրում, հայտնի չէ: Բայց թե մենք ինչպես պետք է հետևենք Սինգապուրի օրինակին, խոսվում է ամեն օր: Թե՛ տնտեսագետներն են վերլուծություններ ու համեմատականներ անում, թե՛ քաղաքական գործիչները, թե՛ կառավարության անդամները: Բայց ամեն ինչ մնում է խոսքերի մակարդակում:

Սինգապուրի փոխվարչապետն ընդունել է Հայաստան այցի հրավերը, բայց հարց է, թե այդ այցն ինչ կտա՝ նախորդների փորձն աչքի առաջ ունենալով:

Հիշենք՝ 2009թ. սեպտեմբերի 18-ին Հայաստան էր այցելել Սինգապուրի ավագ նախարար Լու Կուան Յուն՝ «սինգապուրյան հրաշքի » հեղինակը: Բավականին դաստիարակչական ելույթ ունեցավ այստեղ: Ասաց, որ եթե Հայաստանը ցանկանում է մրցունակ երկիր դառնալ, պետք է հետևի զարգացման ամերիկյան մոդելին: «Ձեզ չեն օգնի ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Իրանը, դուք պետք է թռչեք այդ երկրների վրայով: Հայաստանը մեծ սփյուռք ունի դրսում, հատկապես ԱՄՆ-ում, հենց սրա վրա է պետք դնել շեշտը»,- խորհուրդ տվեց նա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, թե Սինգապուրի ավագ նախարարի խորհուրդները և առաջարկները կօգնեն մեզ խնդիրների հետագա լուծման գործում: Այսօր, սակայն, տնտեսական զեկույցները խոսում են այն մասին, որ Հայաստանը շարունակում է հետ մնալ հարևաններից մի շարք ցուցանիշներում: Սփյուռքի ներուժն էլ օգտագործում ենք ոչ թե հավելյալ արդյունք ստեղծելու վրա, այլ միայն դրամահավաքներով գոյատևելու: Ու եթե կա 7,7 տոկոսանոց տնտեսական աճ, ապա սոցիալական ցուցանիշները ցույց են տալիս, որ թվային պատկերն ու իրականությունը, մեղմ ասած, իրարից հեռու են: 2012թ. մարտի 27-ին պետական այցով Սինգապուր այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս կրկնեց այն, ինչ ասում են սովորաբար` Հայաստանը խորապես տպավորված է Սինգապուրի քաղաքական, տնտեսական և հասարակական առաջընթացով և բավականին դասեր ունի քաղելու: Այն, որ որևէ դաս էլ չի քաղել նախորդ այցից, երևաց թեկուզ ստորագրված համաձայնագրերից:

Տնտեսական զարգացման ջահակիր երկրներից մեկն այցելելով՝ Սերժ Սարգսյանը ստորագրեց միայն մշակույթի ոլորտում համագործակցության և դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրեր: Նախագահ Սարգսյանը հիշեց 2009-ին Սինգապուրի լեգենդար նախկին առաջնորդի խոսքերը Հայաստան այցի ժամանակ. «Դուք պետք է կրթեք մարդկանց, ստիպեք ապրել և մտածել առաջին կարգի աշխարհի քաղաքացու պես: Ձեր հայացքն ուղղեք դեպի Եվրոպա, Ամերիկա, և ես կասեի` դեպի Արևելյան Ասիա»: Սա հիշելուց հետո նախագահ Սարգսյանը հավելեց. «Մի՞թե կարող էի չհետևել այս բյուրեղյա խորհրդին»:  Ի հակառակ բյուրեղյա խորհրդի՝ Հայաստանը հայտնվեց ԵՏՄ-ում:

Հիշեցնենք, որ Լու Կուան Յուն 1959-90 թվականներին իշխեց Սինգապուրում և բավականին կոպիտ, երբեմն նշում են, որ անթույլատրելի կոպիտ միջոցներ ձեռնարկեց առաջին հերթին յուրայինների դեմ, պաշտոնայների դեմ՝ կոռուպցիան վերացնելու համար: Ասաց. «Եթե վերևում գտնվող մարդիկ բարոյական չափանիշների մարմնավորում չեն, ինչ-որ բան անել շատ դժվար է»: Կոշտ մեթեոդներով դրեց բարոյական այդ չափանիշները, ու բնական պաշարներ չունեցող փոքրիկ կղզին դարձրեց հզոր երկիր: Սինգապուրում ազգային ՀՆԱ-ն նրա օրոք աճեց 15 անգամ : Սա կոչվեց տնտեսական հրաշք: Նա վախճանվեց 2015 թվականի մարտի 23-ին՝ իրենից հետո թողնելով աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից մեկը:

 

Սևակ Հակոբյան