ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Ու՞ր են դավաճանները, նրանք կոծկվում են, այս իշխանությունն ի վիճակի չէ նրանց բացահայտել. որդեկորույս բանաստեղծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

«Եթե չպիտի կարողանանք մեր քաջ զինվորների երազանքն իրագործելъ հզոր Հայաստան կառուցել, ուրեմն մենք նույնպես դավաճաններ ենք, ինչպես նրանք, ովքեր պարտության տարան մեր երկիրը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին կամավորագրվել է և կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ այսօր բոլորս պետք է բարձրաձայնենք այն մասին, թե իրականում ինչ հանցագործություններ են կատարվել պատերազմի ժամանակ. «Պետք է զերծ մնալ մանևրումներից, ոչ թե փիար անել անգամ պատերազմի վրա, այն պատերազմի, որտեղ զինվորը հաղթել է, իսկ քաղաքականությունը խայտառակ ձևով պարտվել: Մեր քաղաքական միտքն այնքան էր գլորվել անդունդը, որ մնացել էինք լքված, անտեսված ու միայնակ ադրբեջանցիների, թուրքերի ու արաբների դեմ: Դիվանագիտական մտքի և այսօրվա իշխանության խայտառակ պարտությունը մեր քաջարի զինվորների սխրանքի հետ անհամադրելի է»:

Բանաստեղծը շեշտում է՝ այսօր իշխանության ներկայացուցիչներն իրենց բոլոր ձախողումները կապում են նախկինների հետ, այն նախկինների, որոնք վաղուց չկան։

«Ստացվում է՝ նրանք եկել են օրինականացնելու նախկինների թալանը, որովհետև մենք չտեսանք, որ թալանչիները լրջորեն պատժվեն: Հիմա անընդհատ լսում ենք, որ պատերազմի ժամանակ դավաճանություններ են եղել, իսկ ու՞ր են դավաճանները, նրանք նորից կոծկվում են. Այսինքն՝ այսօրվա իշխանությունը ի վիճակի չէ նրանց բացահայտել»,- եզրափակում է Խաչիկ Մանուկյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան