«Զգում էի, որ թևերս կտրվել են, գիտակցությունս տեղն էր». ծանր վիրավորում ստացած կամավորական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմեն Հասանյանն է՝ Գյումրիից։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է: Հակառակորդի անօդաչու թռչող սարքը հոկտեմբերին կտրեց երիտասարդի թևը, բայց լավատեսությունը՝ ոչ:

Արմենը պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում. կամավոր էր գնացել․ «Երկար ժամանակ փորձում էի գնալ, եղան դեպքեր, երբ գնացի ասացին երկու օրից արի, նորից գնացի ասեցին գնա տուն կկանչենք, հետո գնացի մեր զինկոմիսարիատ ասացի, որ հրանոթի վրա եմ եղել, միանագամից գործերս կազմեցին ու ուղարկեցին»։

Գնալու առաջին փորձը, սակայն ձախողվում է, Արմենին ճանապարհից տուն են ուղարկում։ Նրա եղբայրն էլ ապրիլյան պատերազմի մասնակից է՝ վիրավորվել է ու հաշմանդամության կարգ ստացել: Սա էլ Արմենին պատերազմ չտանելու հիմքն էր։

Բայց Արմենը, հերոս եղբորից ներշնչված, ընտանիքից գաղտնի գալիս է Երևան, կամավորագրվում ու այս անգամ արդեն մեկնում ուղիղ ռազմաճակատ․ «Իմ կամքը, ապրելակերպը, իմ դաստիրակությունը թույլ չէր տա չգնալ, ես չէի կարողան ա իմ ախպոր ու բարեկամների աչքերի մեջ նայեի, ես միշտ հպարտացել եմ, որ Արթուրի պես ախպեր ունեմ, որ ինքը կռված տղա է»։

Կռված տղաների թիվը տանը ավելացնելով՝ Արմենը հոկտեմբերի 3-ից մինչը 11-ի գիշերը մասնակցել է մարտական գործողություններին, հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորվել։ Արմենին գրեթե անգիտակից վիճակում հիվանդանոց է հասցրել զինակից ընկերը՝ Մարտին Մակարյանը։ Ասում է՝ եթե Մարտինը չլիներ, դժվար թե ողջ մնայի։

Հավատում էիր, որ հետ կգաս տուն հարցին Արմենը ժպիտով, բայց բացասական պատասխան է տալիս․ «Ճիշտն ասած չէ, ուղղակի ես մինչև վերջին պահին չէի հավատա, որ կարողա սաղ մնամ»։

Վիրահատական սեղանին պառկած տղան կարողանում է աջ ձեռքը շարժել՝ այդպիսով բժիշկներին հուշելով, որ մի ձեռքը չկտրեն։ Հիմա Արմենը մոր ու եղբոր հետ Երևանում վարձով է ապրում։ Խնդիրները բազմաթիվ են, ծախսերը փորձում են հոգալ եղբոր զինհաշմանդամության թոշակով։ Ապագայի հետ կապված պլաններ դեռ չունի, ասում է՝ կարևորը բուժվելն է, դեռ միայն դա է ուզում։ Լավատես ու ուժեղ կամավորականը վերջում հորդորեց չասել, թե պատերազմում պարտվել ենք։ Վստահ է՝ սա ժամանակավոր հրադադար է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան