ԱԱԾ-ն «Դոսյե»-ի աղմկոտ բացահայտումով քրգործ չի հարուցել. ինչու են գաղտնի պահվում Կրեմլի գործակալների անունները, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 12:44
Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:39
Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:28
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել
01.04.2026 | 12:22
Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:18
Փաշինյանին հարվածել փորձելու համար ձերբակալված 18-ամյա տղան 2 ամսով կալանավորվեց
01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
01.04.2026 | 12:02
Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ ասուլիս. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:27
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»
01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի պետական համակարգում գործող ռուսական գործակալների մասին «Դոսյե» կենտրոնի բացահայտումների հիման վրա քրեական գործ չի հարուցել: Այս մասին Factor TV-ին հայտնեցին ԱԱԾ քննչական դեպարտամենտից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննության համաձայն՝ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում կան ռուսական գործակալներ։ Հետաքննության մեջ հիշատակվում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԱԱԾ նախկին ղեկավարների Կառլոս Պետրոսյանի և Արթուր Վանեցյանի անունները։ Ըստ «Դոսյե»-ի՝ ՌԴ նախագահ Պուտինի վարչակազմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ մականուն են տվել՝ «Մորուք», և հատուկ ուշադրությամբ հետևում են նրա ամեն մի քայլին: «Դոսյե»-ն պնդում է նաև, որ Փաշինյանի մասին Կրեմլին տեղեկագրեր է ուղարկում ևս մեկ աղբյուր, որը հանդես է գալիս «Թեկնածու» օպերատիվ ծածկանվամբ:

«Դոսյեի» բացահայտումներից շուրջ հինգ ամիս անց Հայաստանի ԱԱԾ-ն որևէ պարզաբանում չի ներկայացրել՝ արդյո՞ք Հայաստանի հատուկ ծառայության ղեկավարները Կրեմլի գործակալներ են, կամ ո՞վ է Փաշինյանի մասին Կրեմլին տեղեկություններ փոխանցող «Թեկնածուն»: Ի դեպ, ԱԱԾ-ն անպատասխան էր թողել Factor TV-ի հարցը՝ արդյո՞ք հայտնի է, թե ով է թաքնված «Թեկնածու» ծածկանվան տակ:

Հայաստանի ԱԱԾ-ի այսօրինակ լռությունը տարակուսելի է կառույցի նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի այն հավաստիացումների ֆոնին, որ հատուկ ծառայությունը «Դոսյեի» հրապարակման մեջ առկա փաստերը կարժանացնի պատշաճ քրեաիրավական գնահատականի: Թեև Արգիշտի Քյարամյանը Factor TV-ի հարցին ի պատասխան 2020 թվականի սեպտեմբերի 21-ին հայտնել էր, որ գործում առկա փաստական տվյալների ուսումնասիրությունը մեկնարկել է, այնուամենայնիվ, նրա հայտարարությունից մի քանի ամիս անց անգամ քեական գործ չկա հարուցված:

Արգիշտի Քյարամյանն արդեն ԱԱԾ նախկին տնօրենի կարագավիճակում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու «Դոսյե» կենտրոնի՝ իր կողմից հանցագործության մասին հաղորդում որակված զեկույցի հիման վրա քրգործ չի հարուցվել:

Այնուամենայնիվ, Արգիշտի Քյարամյանը, որն այժմ ՔԿ նախագահի տեղակալն է, շարունակում է պդնել, որ «Դոսյեի» հետաքննությունը հաղորդում է հանցագործության մասին:

Հստակեցնող հարցին, թե իր՝ ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակահատվածում «Դոսյեի» գործով ի՞նչ բացահայտումներ են եղել, Քյարամյանն ասաց՝ հրապարակմանը հաջորդել է պատերազմը, իսկ այդ շրջանում հատուկ ծառայությունը զբաղված էր այլ խնդիրներ լուծելով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ հատկապես հետպատերազմյան շրջանում «Դոսյե» կենտրոնի հետազոտությունը պետք է լիներ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: Իրավապաշտպանն ասում է՝ եթե լիներ քննություն, գուցե բացահայտվեին դեպքեր, երբ Երևանից թշնամական երկրներին պետական գաղտնիք է փոխանցվել:

Արթուր Սաքունցը նշում է՝ եթե այլ երկրներում նման տեղեկություն տարածվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ, այդ մարդիկ, որպես քաղաքական գործիչներ, ոչ միայն կդառնային կենդանի դիակներ, այլև այդ երկրների գլխավոր դատախազությունները կհարուցեին քրեական գործեր:

Իրավապաշտպանը խնդրահարույց է համարում «Դոսյեի» հրապարակմանը ոչ միայն իրավապահ համակարգի, այլ նաև Ազգային ժողովի մոտեցումը: Նա խնդիր է տեսնում նրանում, որ որևէ խմբակցություն քննիչ հանձնաժողով ստեղծելու և հրապարակման մեջ տեղ գտած փաստերը քննելու նախաձեռնությամբ հանդես չեկավ:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե այդ հրապարակման հեղինակն ինչ խնդիրներ է ցանկանում լուծել, և նոր միայն նշել, որ իրավապահներն անգործության են մատնված: Քոչարյանն ասում է՝ Factor TV-ի բարձրացրած հարցն առաջիկայում պատրաստվում է քննարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով էլ՝ իրավապահ մարմինների խնդիրն է՝ քննել, թե այդ հրապարակման մեջ ՀՀ-ի դեմ քրեաիրավական որևէ գործողություն կա՞, թե՞ ոչ: Բադալյանը շեշտում է՝ եթե քաղաքական ուժը ներքաղաքական գործընթացներում աջակցություն է ստանում օտար պետություններից, ապա դրա բարոյական գնահատականը պետք է տան քաղաքացիները:

Իրավապաշտպանները նշում են՝ որպեսզի Հայաստանում բացահայտվեն գործակալական ցանները, անհրաժեշտ է բացահայտել խորհրդային ԿԳԲ-ի շարքերում աշխատած անձանց անունները: Արդյո՞ք դա կլինի լյուստրացիա՝ առայժմ բարդ է հետևություններ անել, հատկապես՝ ներքաղաքական այս լարված իրավիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան