ՌԴ սահմանը բացվել է․ մեծ թվով շիրակցիներ շտապում են մեկնել արտագնա աշխատանքի

Լուրեր

14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
Բոլորը

Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին, կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, թույլատրվում է ՌԴ մեկնել։

Ռուսաստան մուտքի արգելքի վերացմանը սպասում էին հատկապես Շիրակի մարզի համայնքների բնակիչները։ Հայաստանի ամենաաղքատ մարզի ընտանիքները հիմնականում ապրում են արտագնա աշխատանքի հաշվին։ Նախորդ տարի, համավարակի սահմանափակումներով պայմանավորված, արտագնա աշխատանքի մեկնողների հիմնական մասը մնաց Հայաստանում։

Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների թիվը շատ մեծ է՝ մարդիկ մեկ տարուց ավելի նորմալ աշխատանք չեն ունեցել։ Նա նշեց նաև, որ ծատերը մեկնում են ընտանիքի անդամների հետ միասին։

«Գիտեմ, որ մեկ ամսով բացել են, ես եղել եմ Ախուրյանի անձնագրային բաժնում՝ երևի մոտ 100 մետր հերթ էր տղամարդկանց։ Հետաքրքրվողների թիվն ահավոր մեծ է՝ ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնելու, ընտանիքի անդամներին էլ իրենց հետ են ուզում տանել։ Ովքեր երեխաներ ունեն՝ 16-17 տարեկան, գնում են իրենց ընտանիքներով»,- ասաց Կարեն Արշակյանը։

Ըստ նրա՝ Հայաստանից հեռանալու միտում կա ոչ միայն Մարմաշեն, այլև բոլոր համայնքներում։
«Ու շատ հուզող թեմա է՝ դաշտերը կմնան անմշակ, գումարները չեն վճարվի ժամանակին, մարդիկ դուրսը։ Չգիտեմ՝ ինչ պիտի լինի, ահավոր վիճակ է արդեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ անցյալ տարի արտագնա աշխատանքի չմեկնելու պատճառով մարդիկ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում։

«Ահավոր վիճակ է մեզ մոտ։ Եթե մյուս մարզերում կա ինչ-որ աշխատանք՝ արդյունաբերություն, արտադրություն, Շիրակի մարզում շատ քիչ կա։ Հիմնականում արտագնա աշխատանքի գումարների հույսին են։ Գիտեք՝ մեր մարզի մասին ընդհանրապես մտածող չկա»,- ասաց Կարեն Արշակյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ օգտագործել են կուտակած գումարները, բանկերից վարկեր վերցրել ու հայտնվել ծանր վիճակում։

«Վստահ եմ՝ ժողովրդի 90 տոկոսը բանկերի տակից դուրս չի գա, ստիպված պիտի թողնեն, Հայաստանից դուրս գան։ Գնում են գումար աշխատեն, բանկերի վարկերը վճարեն»,- ասաց Մարմաշեն համայնքի ղեկավարը։

Նրա համոզմամբ՝ հետպատերազմյան այս իրավիճակում արտագաղթի մեծ ալիք կլինի Շիրակի մարզից։

«Ով դրսում հարազատ ունի, բարեկամ ունի, լրիվ դուրս կգան, ով հնարավորություն ունի տուն-ընտանիքը տեղափոխելու, հաստատ դուրս կգան։ Հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։ Ունենք նաև Ամերիկայում ապրողներ մեր տարածաշրջանից, նաև այն կողմի վրա երևի ուղղություն կվերցնեն։ Ով ինչ հնարավորություն ունի»,- հավելեց նա։
Կարեն Արշակյանը նշեց նաև՝ բնակչության շրջանում նաև անհանգստություն կա այն առումով, որ Շիրակի մարզի Ամասիայի, Ախուրյանի ու այլ տարածաշրջանները բնակեցված են եղել թուրքերով, և մարդիկ մտահոգություն են հայտնում, որ, միգուցե, պահանջեն նաև այդ տարածքները՝ չնայած եռակողմ հայտարարության մեջ նման կետ չկա։
Այնուամենայնիվ, չնայած առկա դժվարություններին՝ համայնքում նաև 29 արցախցի ընտանիքի են ընդունել։ Նրանց մի մասը վերադարձել է Արցախ, մյուսները շարունակում են մնալ այնտեղ։ Համայնքի ղեկավարն ասաց՝ նրանց կարիքներն ապահովված են, խնդիրներ չունեն։

Էմմա Չոբանյան