Շիրակն արդեն ՀՖՖ անդա՞մ է․ պատասխանում են կողմերը

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Գյումրիում փետրվարի 1-ին կայացել էր ՀՖՖ արտահերթ ժողովը, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դրա անցկացումն անօրինական էր որակել։ Ժողովին մասնակցել էին ՀՖՖ 24 անդամներից 13-ը, իսկ դրա ընթացքում կայացած քվեարկությամբ որոշվել էր «Շիրակ» ՖԱ-ին անդամագրել ՀՖՖ-ին։

Արդյոք սրանից հետևո՞ւմ է, որ Գյումրին ներկայացնող ակումբն այսուհետ ՀՖՖ անդամ է, ArmSport-ը հարցրել է հենց ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, որտեղից վերահաստատել են ավելի վաղ ՀՖՖ-ի կողմից ներկայացված դիտարկումը։

«9 անդամները (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ` ArmSport), չսպասելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստին ու չպահպանելով սահմանված երկամսյա ժամկետը, ինչպես նաև չսպասելով դրա ընթացքում կայացվելիք հնարավոր որոշմանը, նախաձեռնել են ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպում ու փետրվարի 1-ին անցկացրել են այն։

Եվ, ինչպես ՀՖՖ-ն ավելի վաղ հայտարարել էր, կոպտորեն խախտվել է Կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը և նշված արտահերթ ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները իրավական ուժ չունեն»,- ասված է ՀՖՖ-ի պատասխանում։

Այս հարցով ArmSport-ը դիմել է նաև «Շիրակ» ՖԱ, որից ստացել է հակիրճ պատասխան․

«Ժողովի հրավիրման ժամանակ «Շիրակը» ՀՖՖ անդամ չի եղել, ոչ էլ մասնակցել է ժողովին»։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ այս առումով Գյումրիի «Շիրակի» կարգավիճակում փոփոխություն առայժմ չկա։