Նկարիչները կարող են զրկվե՞լ Սարյանի պուրակի տարածքից․ քաղաքապետարանն ահազանգին դեռ չի պատասխանել

Լուրեր

08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
Բոլորը

Երևանի Սարյանի պուրակում գործող նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է. այս մասին Factor.am-ին ահազանգում է «Կոլորիտ» ՍՊԸ-ի և «Մայրաքաղաք» Արվեստի գործիչների ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ և տնօրեն Նարինե Վարդանյանը։

1996 թվականին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ «Կոլորիտ» ՍՊԸ-ին է տրամադրվել Մարտիրոս Սարյանի անվան պուրակը՝ նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար։ Քանի որ նկարիչները հանգստի և տարրական պահանջները հոգալու համար տեղ չունեին, այն ժամանակ Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ պուրակի հարևանությամբ բացվել է սրճարան։ 2015 թվականին Նարինե Վարդանյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հողի պայմանագիրը երկարացնելու համար։ Քաղաքապետարանից պատասխանել են, որ պայմանագիրը չի երկարացվելու, ուստի մեր զրուցակիցը դիմել է դատարան։

Պայմանագիրը պետք է վավերացվեր նոտարական գրասենյակում, սակայն Նարինե Վարդանյանի ներկայացմամբ՝ այնտեղից նախորդ տարվա դեկտեմբերին իրեն ասել են, որ քաղաքապետի նոր որոշման համաձայն ինքը պարտադիր պետք է ունենա Երևան համայնքի սեփականության վկայական։ Արդյունքում՝ քաղաքապետարանը 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը հունիսի 9-ին չեղյալ է հայտարարել, բայց այդ որոշման մասին քաղաքապետը ոչ գրավոր, ոչ բանավոր կերպով չի իրազեկել։

Նարինե Վարդանյանին արդեն խոսակցություններ են հասել այն մասին, որ բացի սրճարանից, ինչ-որ մեկի անձնական շահերը բավարարելու համար նկարիչների ձեռքից վերցնելու են նաև պուրակը։

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ տվյալ տարածքով հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Պարզելու համար տեղեկության իսկությունը՝ Factor.am-ը կապ հաստատեց Հայրապետյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Նարինե Վարդանյանը պնդում է, որ այն, ինչ կատարվում է՝ անօրինականության արդյունք է։ Նա շեշտում է, որ 21 տարվա ընթացքում ինքը հոգացել է, որպեսզի լուծվեն, օրինակ, պուրակի լուսավորության հետ կապված խնդիրները, կազմակերպել է մի շարք միջոցառումներ, հոգացել է նկարիչների կարիքները։ Նարինե Վարդանյանը դեռևս չի ցանկանում անուններ տալ, բայց նշում է՝ եթե հերթը հասնի դրան, կարող է ասել, թե ով է ցանկանում տիրանալ տարածքին։ ՍՊԸ-ի տնօրենը պատրաստվում է պայքարել մինչև վերջ և դիմել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան