Էրդողանը ուզում է փոխել Թուրքիայի Սահմանադրությունը

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է քննարկումներ սկսել երկրի նոր Սահմանադրության հարցի շուրջ՝ խոստանալով, որ շուտով կներկայացվեն բարեփոխումների փաթեթները, գրում է Ahval գործակալությունը։

«Միգուցե ժամանակն է՝ մեկ անգամ ևս քննարկել Թուրքիայի Սահմանադրությունը։ Առաջիկայում քայլեր կձեռնարկենք նոր Սահմանադրության ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ նա խոստացել էր ներկայացնել դատաիրավական ու տնտեսական բարեփոխումների ծրագիր, որը երկիրն առաջ կտաներ 2023 թվականի 100-ամյակին ընթառաջ։ Բարեփոխումներն ընդգրկելու էին նոր տնտեսական քաղաքականությունը՝ հիմնված գների, ֆինանսների ու միկրոտնտեսական կայունություն, ինչպես նաև շեշտադրվում էր մարդու իրավունքների ոլորտում ծրագրերի վրա։

«Ակնհայտ է, որ Թուրքիայի խնդիրների արմատը սահմանադրություններն են, որոնք ստեղծվել են պուչիստների կողմից 1960-ականներին»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրության մշակման աշխատանքները տարվելու են ժողովրդի առաջ ու նրա բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նախքան հանրության դատին ներկայացվելը։

Թուրքիայի գործող Սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին՝ 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։

Նշենք նաև, որ 2017 թվականին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում երկիրը խորհրդարանականից անցավ նախագահական կառավարման համակարգի, իսկ 2018 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում Էրդողանը ընտրվեց Թուրքիայի նախագահ։

Էմմա Չոբանյան