Համաճարակի մասով կառավարության ծրագրերն իրենց արդյունքը տվել են, կարող էր ավելի վատ լինել․ տնտեսագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մի ճշմարտություն կա, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել, այն է, որ 2020թ. փետրվարից հետո այսպիսի իրավիճակում կարող ենք հայտնվել՝ զուտ համաճարակով պայմանավորված: Դա ոչ միայն մեզ, այլև աշխարհին է վերաբերում: Մինչև հիմա էլ գործընթացները շարունակվում են և, ցավոք, դեռ ավարտված չեն: Սա մի հանգամանք է, որ պետք է նկատի ունենանք՝ ինչքան էլ լավ ծրագրեր կազմենք»,- այս մասին «2020թ․ տնտեսությունը. ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ, ամփոփելով 2020 թվականի տնտեսական տարին, ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հայտնելով, որ փետրվարի 1-ին տեղեկություն է տարածվել, համաձայն որի՝ մի նոր պատերազմ է սկսվում ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադրող ընկերությունների միջև, քանի որ երկուսն էլ բարձրացնում են նավերով փոխադրումների գները, ինչը հանգեցնում է աշխարհում գների բարձրացմանը:

Տնտեսագետը շեշտեց՝ ամեն դեպքում 2021 թվականին պետք է տեսնել հնարավորություններ, և այն, ինչ պետք է անեինք 2018 կամ 2020 թվականներին՝ հատկապես պետական ինստիտուտների և կառավարման որակի բարձրացման առումով, քանի որ այդ ուղղությամբ շատ լուրջ թերացումներ ունենք: Այդ ինստիտուտների արդյունավետ աշխատանքից է կախված լինելու, թե ինչ հաջողություն կունենանք:

«Ես տեսնում եմ, որ մենք լրջագույն խնդիր ունենք պետական կառավարման համակարգում, և բոլոր ծրագրերն իրականացնելիս այս հանգամանքը պետք է հաշվի առնենք: Եթե չունենք արդյունավետ կառավարում՝ հավատացնում եմ, ոչ մի օրենսդրական փոփոխություն, ոչ մի նախաձեռնություն, բյուջետային արդյունավետություն կամ ծախս իր նպատակին չի հասնի:

Պետք է 2021թ. մեր տրամաբանությունը և՛ զարգացման առումով և ՛ կառուցվածքի առումով փոխվի, որովհետև մի աշխատող տնտեսական միավոր կորցրել ենք պատերազմի արդյունքում, և այդ բացը պետք է լրացվի: Այդ առումով 2021թ. շատ դժվար տարի է լինելու»:

Տնտեսագետը նաև նկատեց, որ համաճարակի մասով կառավարության ծրագրերն իրենց արդյունքը տվել են, կարող էր ավելի վատ լինել. «Կառավարելի իրավիճակ է ստեղծվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: