Ես միայնակ ավելի շատ բան կարող եմ անել, քան կառավարության ներսում. Սմբատ Գոգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր կրթության և գիտության վիճակն այսօր պատրաստ չէ աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելուն, այդ թվում՝ տարածաշրջանային, բայց նախադրյալներ կան, երբեք հիասթափվել պետք չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը:

«Երբ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ իր պաշտոնից, ես հարցազրույց տվեցի և այն ժամանակ ասեցի, որ փոփոխությունը տեղին չէ, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը: Մենք ունենք շատ ավելի խոր խնդիրները»,- նշեց Գոգյանը՝ հավելելով, որ, ցավոք, հստակ ձևակերպում չկա, թե ինչ ենք ակնկալում կրթության ոլորտից:

Գոգյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է փոխվի բնակչության վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, քանի դեռ դա տեղի չի ունեցել, կրթության նկատմամբ էլ վերաբերմունքը չի փոխվի:

«Գիտությունը երկարատև և ծանր պրոցես պետք է լինի, որ արդյունք ունենա: Եթե մենք 2000-ականներին այսպիսի քննարկում ունենայինք և ճիշտ ուղղությամբ գնայինք, ապա հիմա անվտանգություն կունենայինք: Գիտություն զարգացնելու համար առնվազն տասնամյակի պլան պետք է լինի»,- հավելեց Գոգյանը:

Դիտարկմանը, որ գիտնականները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Սմբատ Գոգյանը պատասխանեց. «Գիտնականներ կլինեն, որոնք պահանջում են, բայց չեմ կածում, որ դա ամբողջ գիտական հանրույթի պահանջն է: Գիտական հանրույթը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելը գիտության խնդիրները ֆունդամենտալ առումով չի լուծի: Կարող ենք ստորագրահավաք անել, թե որ գիտնականները չեն պահանջում, բայց եկեք պառակտում չանենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում իշխանության հետ համագործակցի, Գոգյանը պատասխանեց. «Ես իմ իդեաներն ունեմ և միայնակ ավելի շատ բան կարող եմ անել, քան կառավարության ներսում: Բայց եթե կառավարությունը կունենա հստակ ծրագրեր և նպատակներ, կարող եմ համագործակցել ցանկացած իշխանության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: