Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա
Հունվարի 31-ի, ժամը 10։00-ի դրությամբ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ է, կա կուտակված մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա և 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացրել 33 փրկարար ծառայող և ՃՈ չորս կարգախումբ։