Պատերազմի թատերաբեմից՝ իրական թատրոն․ Գյումրիում արցախցի երեխաները ներկայացում են բեմադրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում բնակվող արցախցի երեխաներն ու երիտասարդները քաղաքի Մտորումների թատրոնում յուրօրինակ բեմականացմամբ ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթը։ Շուրջ մեկ ամիս Գյումրիի թիվ 1 նախկին գիշերօթիկում ապաստանած արցախցի երեխաները զբաղվում էին ներկայացման բեմադրմամբ և վերջապես մեծ հուզմունքով ու պատասխանատվությամբ այն հանձնեցին ծրագրի այս փուլին չմասնակցած արցախցի փոքրիկների դատին։

Ներկայացման դեկորների ստեղծումից մինչև երաժշտական ձևավորում, հեքիաթի ընտրություն, կերպարների ստեղծում ու դերախաղ՝ այս ամենը երեխաների աշխատանքն է, որոնց օգնել է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։ Փոքրիկների արձագանքից դատելով՝ կարելի է ենթադրել, որ ներկայացումը ստացվել է։

Ի դեպ՝ ծրագիրը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը՝ Երևան, Գյումրի, Գավառ քաղաքներում։ Գյումրիի ծրագիրն ավելի շատ մշակութային ուղղվածություն ունի և իրականացվում է «Մշակույթը՝ հանուն խաղաղ ապագայի» խորագրի ներքո:

Մարտակերտից 16-ամյա Առուշան Սահակյանը, որը ներկայացման ու կերպարների հեղինակներից է, Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ուրախ է, որ ներկայացումը հաջող է ստացվել։ 2 ամիս առաջ է Գյումրի տեղափոխվել, արդեն սկսել է նաև դպրոց հաճախել։ Ծրագրում են ընտանիքով Հայաստանում մնալ։

«Մարտակերտ, երևի, էլ չենք վերադառնա, մոտակա մի քանի ամիսը հաստատ Գյումրիում ենք լինելու։ Վարձով բնակարանում ենք ապրում, ես ուզում եմ Հայաստանում սովորել, կընդունվեմ ռեժիսուրայի բաժին: Մտածում եմ ուսումնասիրել թատերական արվեստը»,- ասաց Առուշանը՝ նշելով, որ գուցե թատրոնն ու արվեստը դառնան մասնագիտություն ու աշխատանք ամբողջ կյանքի համար։

22-ամյա Իվան Միրզոյանն էլ Հադրութից է։ Մասնակցել է պատերազմին ու վիրավորում ստացել։ Մեզ հետ զրույցում պատմեց՝ 5 եղբայրն են, որոնցից Արտյոմը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ։ Հիմա անչափահաս մյուս եղբայրների ու ծնողների հետ Գյումրիում է ապրում։ Իվանն ասաց՝ ներկայացման մեջ ներգրավվածությունն օգնում է մոռանալ  պատերազմի վատ հիշողությունները։ Հիմա նույնիսկ մտածում է թատերական կարիերայի մասին։

«Մենք ուղղակի վստահ էինք, որ ներկայացումը ստացվելու է, քանի որ աշխատել ենք այնպիսի մարդու հետ, ինչպիսին Հովհաննես Հովհաննիսյանն է: Մոտ մեկ ամիս ամեն օր անդադար աշխատել ենք, հաճելի էր տեսնել աշխատանքի արդյունքը։ Իսկ արդյունքը երեխաների ժպիտներն էին, դա իսկապես երջանկացնում է մեզ»,- ասաց Իվանը։

Երեխաները պատրաստակամություն հայտնեցին  այլ ներկայացումներ ևս բեմադրել ու հրավիրել արցախցի այլ երեխաների, քանի որ մարզում նրանց թիվը բավական մեծ է, մանավանդ՝ գյուղական համայնքներում, որտեղ նրանք զուրկ են ժամանցային ու մշակութային կյանքից:

Էմմա Չոբանյան