«Փյունիկը» մեկնեց ԱՄԷ
Երեւանի «Փյունիկը» մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ մարզումային հավաքի, որը կանցկացվի Շարժա քաղաքում։
Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել երեք ընկերական հանդիպում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 2-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի ռուսական ՊՖԼ-ը ներկայացնող «Ռոդինան», իսկ փետրվարի 12-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթը։ «Փյունիկի» երրորդ մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։