Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննությունն ավարտվել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննությունը Քննչական կոմիտեում ավարտվել է։ Այս մասին հայտնում են նրա փաստաբանական թիմից․

«Վերջինս հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, սակայն ընդհանուր առմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հարցերը կրել են մերկացնող բնույթ, որոնց, ի դեպ, տրվել են սպառիչ պատասխաններ։ Հարցաքննության ամենասկզբից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է դեռ 2020 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելուց 11 ամիս առաջ։ Մեր կողմից, բնականաբար, գրավոր հայտարարություն արվեց այն մասին, որ այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ, քանի որ քրեական գործի հարուցումից միայն 11 ամիս անց պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելը, այն էլ վերջինիս կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո ,ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հետապնդում»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Հակոբյանի փաստաբանները նշում են, թե նախաքննության գաղտնիքով պայմանավորված, չեն կարող հարցաքննությունից շատ տեղեկություններ հայտնել․ «Խոսքը գնում էր Հակոբյանի կողմից 4 աշխատանքային օր իբրև աշխատանքի չներկայանալու մասին։ Կրկնում ենք ՝ 4 աշխատանքային օր: Տվյալ հանգամանքի կապակցությամբ նույնպես տրվել է սպառիչ պարզաբանում, ինչպես նաև իրավական հարթությունում հիմնավորել ենք, որ տվյալ պայմաններում որևէ հանցագործության և հատկապես յուրացմամ և վատման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ»։